եթե ձեր մոտ առկա է այս նշանը, ուրեմն լյարդի հետ կապված խնդիրներ ունեք, աչքաթող մի արեք

Դիտումներ 325

եթե ձեր մոտ առկա է այս նշանը, ուրեմն լյարդի հետ կապված խնդիրներ ունեք, աչքաթող մի արեք

Marketium.ru կայքը գրում է, որ, երբ լյարդի ակտիվությունն ընկնում է, այն ի վիճակի չի լինում օրգանիզմից դուրս հանել տոքսինները։ Սա կարող է պատճառներից մեկը լինել, թե ինչու քաշը չի նվազում՝ չնայած ճիշտ սնվելուն և ֆիզիկական ծանրաբեռնվածությանը։ Այս 15 նշանները կարող են վկայել այն մասին, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունեք.

  • քրոնիկական հոգնածություն,
  • բացասական էմոցիաներ,
  • մտածողության մթագնում,
  • բութ գլխացավեր, որոնք անցնում են հանգստանալուց հետո, կամ ցավ աչքերում,
  • քրոնիկական ցավեր մկաններում կամ հոդերում.
  • ուժեղ քրտնարտադրություն,
  • յուղոտ մթերքը մարսելու դժվարություններ,
  • ալերգիա,
  • ակնե կամ մաշկի հետ կապված այլ խնդիրներ,
  • գազեր, փքվածություն, ցավեր որովայնի հատվածում, փորկապություն, դիարեա,
  • հորմոնալ անհավասարակշռություն,
  • անհանգստություն և դեպրեսիա,
  • զգայունություն քիմիկատների նկատմամբ,
  • քրոնիկական տհաճ հոտ բերանից,
  • առանց պատճառի քաշի ավելացում։
  •  


Լյարդի նորմալ գործունեությունը վերականգնելու համար առաջին հերթին հարկավոր է կարգավորել սննդակարգը։ Հետևեք այս պարզ խորհուրդներին.

  • գնեք օրգանական մթերք, խուսափեք գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի օգտագործումից,
  • հավասարակշռեք սննդակարգը,
  • բացառեք բուսական յուղերի օգտագործումը, որոնք բորբոքում են առաջացնում,
  • բավարար քանակով մաքուր ջուր խմեք,
  • օգտակար յուղեր օգտագործեք՝ կոկոսի, ավոկադոյի, կարագ,
  • անհրաժեշտ քանակով բջջանյութ օգտագործեք՝ նվազագույնը 35 գրամ,
  • բացառեք ռաֆինացված շաքարի օգտագործումը,
  • սահմանափակեք ֆրուկտոզայի օգտագործումը՝ օրական 20-25 գրամ,
  • շատ բանջարեղեն օգտագործեք,
  • սննդակարգում ամինաթթուներ ներառեք,
  • ձու, բրոկոլի, սոխ, սխտոր օգտագործեք,
  • սահմանափակեք կամ առհասարակ բացառեք ալկոհոլի օգտագործումը։

Նյութի աղբյուրը ՝ https://168.am/2017/03/29/773679.html



Ամենաընթերցվածը