Ուշադրություն․ Պլանային ջրանջատում մարտի 11/12-ին, ահա հասցեները, ջուր կհավաքեք

Դիտումներ 1474
Ուշադրություն․ Պլանային ջրանջատում մարտի 11/12-ին, ահա հասցեները, ջուր կհավաքեք
‼Ուշադրություն.
👨‍🔧Պլանային ջրանջատում Արարատի և Կոտայքի մարզերում մարտի 11/12-ին
 
 
🚰«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 11-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 12-ը ժամը 10:00-ն կդադարեցվի՝
 

✅Արարատի մարզի՝ Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, Հնաբերդ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Բերդիկ, Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Ոստան, Շահումյան, Լանջազատ, Հովտաշեն, Ոսկետափ, Արալեզ, Վանաշեն, Գինեվետ, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Սիսավան, Նոր Ուղի, Տափերական, Արարատ, Երասխ, Լուսառատ, Նոյակերտ, Եղեգնավան, Ավշար, Այգավան, Գոռավան, Սուրենավան, Արմաշ գյուղերի,
 
 
✅Կոտայքի մարզի՝ Գառնի գյուղի Բանավան թաղամասի ջրամատակարարումը:
💦Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ամեն օր դուք ջուր եք կորցնում շնչառության, քրտինքի, մեզի և աղիքների դատարկման (կղազատման) միջոցով: Ձեր օրգանիզմի նորմալ գործունեության համար դուք պետք է փոխլրացնեք ջրի հավասարակշռությունը` ստանալով ջուր պարունակող ըմպելիքներ և սնունդ:

Այսպիսով, որքա՞ն հեղուկ է անհրաժեշտ միջին, առողջ չափահասին, որն ապրում է բարեխառն կլիմայական պայմաններում: ԱՄՆ Գիտությունների, ճարտարագիտության և բժշկության Ազգային ակադեմիաներն առաջարկում են բավարար հեղուկի ընդունման հետևյալ ընդհանուր չափերը՝

տղամարդկանց համար՝ օրական մոտ 15,5 բաժակ (3,7 լիտր) հեղուկներ
կանանց համար օրական մոտ 11,5 բաժակ (2,7 լիտր) հեղուկներ:
Այս չափաքանակները վերաբերում են ջրի, այլ ըմպելիքների և սննդի հեղուկներին: Օրական հեղուկի ընդունման մոտ 20%-ը սովորաբար ստացվում է սննդից, իսկ մնացածը՝ ջրից և ըմպելիքներից:

Ի՞նչ կասեք օրական 8 բաժակ խմելու հանրահայտ առաջարկության մասին
Դուք հավանաբար լսել եք օրական ութ բաժակ ջուր խմելու խորհուրդը: Դա հեշտ հիշվող և խելամիտ նպատակ է:

Առողջ մարդկանց մեծամասնությունը կարող է խուսափել ջրազրկումից՝ խմելով ջուր և այլ հեղուկներ, երբ ծարավ է զգում: Որոշ մարդկանց կարող է բավարարել օրական ութ բաժակից քիչ հեղուկները, իսկ մյուսներին՝ ավելի մեծ քանակներ:

Հնարավոր է նաև պահանջող հեղուկի ընդհանուր քանակի փոփոխություն՝ կախված մի քանի գործոններից:

Ֆիզիկական ակտիվություն. եթե զբաղված եք որևէ գործունեությամբ, որի պատճառով քրտնում եք, ուրեմն պետք է լրացուցիչ ջուր խմել՝ լրացնելու հեղուկի կորուստը: Կարևոր է, որ ջուր խմեք մարզվելուց առաջ, ընթացքում և հետո:
Շրջակա միջավայր. շոգ կամ խոնավ եղանակը կարող է ձեզ քրտնացնել և լրացուցիչ հեղուկներ պահանջել: Ջրազրկում նաև կարող է զարգանալ բարձրադիր լեռնային վայրերում:
Ընդհանուր առողջական վիճակ. ձեր օրգանիզմը հեղուկներ է կորցնում, երբ ունեք ջերմություն, փսխում կամ փորլուծություն: Ավելի շատ ջուր խմեք կամ ձեր բժշկի առաջարկությամբ օգտագործեք բերանային (օրալ) ռեհիդրացիոն լուծույթներ: Ընդունվող հեղուկի ավելացում կարող են պահանջել նաև այլ առողջական խնդիրները, ինչպիսիք են միզապարկի վարակները և միզուղիների քարերը:
Հղիություն և կրծքով կերակրում. եթե հղի եք կամ կրծքով կերակրում եք, ձեզ կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ հեղուկներ:
Արդյո՞ք ջուրը չջրազրկվելու միակ տարբերակն է
Ոչ: Հեղուկի ձեր կարիքները բավարարելու համար ձեզ հարկավոր չէ հույս դնել միայն ջրի վրա: Այն, ինչ ուտում եք, նույնպես ջրի զգալի չափաբաժին է ապահովում: Օրինակ, բազմաթիվ մրգեր և բանջարեղեն, ինչպիսիք են ձմերուկը և սպանախը, իրենց կշռով գրեթե 100% ջուր են:

Բացի այդ, այնպիսի ըմպելիքներն, ինչպիսիք են կաթը, հյութը և բուսական թեյերը, հիմնականում բաղկացած են ջրից: Նույնիսկ կոֆեին պարունակող ըմպելիքները, ինչպիսիք են սուրճն ու գազավորված ըմպելիքները, կարող են նպաստել ձեր ամենօրյա ջրի ընդունմանը: Բայց զգուշություն դրսևորեք շաքարով քաղցրեցված ըմպելիքների նկատմամբ: Սովորական գազավորված ըմպելիքները, էներգետիկ կամ մարզական ըմպելիքները և այլ քաղցր ըմպելիքները սովորաբար պարունակում են մեծ քանակությամբ ավելացված շաքար, որը կարող է ձեզ տալ ավելի շատ կալորիա, քան անհրաժեշտ է:

 

 

Ինչպե՞ս իմանալ, թե արդյոք բավականաչափ եմ խմում
Ձեր կողմից հեղուկի ընդունումը հավանաբար բավարար է, եթե՝

հազվադեպ եք ծարավ զգում
ձեր մեզն անգույն կամ բաց դեղնավուն է։
Բժիշկը կամ սննդաբանը (դիետոլոգ) կարող են օգնել ձեր ամենօրյա ջրի պահանջվող ճիշտ քանակության որոշմանը:

Ջրազրկումը կանխելու և համոզվելու համար, որ ձեր օրգանիզմն ապահովված է հեղուկի անհրաժեշտ քանակությամբ, ձեր նախընտրած ըմպելիքը դարձրեք ջուրը: Լավ միտք է խմել մի բաժակ ջուր՝

յուրաքանչյուր ճաշի ընթացքում և կերակուրների միջև ժամանակահատվածում
ֆիզիկական վարժանքներից առաջ, ընթացքում և հետո
երբ ծարավում եք:
Պե՞տք է անհանգստանալ չափից շատ ջուր խմելու համար
Շատ ջուր խմելը հազվադեպ է խնդիր առաջացնում առողջ, լավ սնվող չափահասների համար: Մարզիկները երբեմն կարող են չափից շատ ջուր խմել՝ փորձելով կանխել ջրազրկումը երկարատև կամ ինտենսիվ վարժանքների ժամանակ: Երբ չափազանց շատ ջուր եք խմում, ձեր երիկամները չեն հասցնում հեռացնել ավելորդ ջուրը։ Ձեր արյան նատրիումի խտությունը նոսրանում է: Սա կոչվում է հիպոնատրեմիա և կարող է կյանքին վտանգ ներկայացնել:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը