Խաշ դնելու ամենալավ բաղադրատոմսը սա է․ Այսպես ստացվում է սպիտակ, առանց հոտ, շատ համեղ խաշ
Դիտումներ 606
Բոլորիս կողմից շատ սիրված Խաշի բաղադրատոմսը․
Բաղադրիչներ`
300 գ. տավարի կամ 400 գ. ոչխարի ոտերի համար վերցնել
100 գ. գանձակ,
800-1000 գ. ջուր,
աղ,
սխտորն ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակ՝
Նախապես մաքրած տավարի ոտքերը խանձել, քերելով մաքրել, լավ լվանալ և մասերի բաժանել:
Պատրաստի ոտքերը 24 դնել սառը ջրի մեջ, 2-3 ժամը մեկ ջուրը փոխել:
Դրանից հետո նորից լվանալ, դնել ոչ լայն կաթսայի մեջ և լցնել այնքան ջուր, որ մսից 15-20 սմ վերև լինի:
Խաշը եփել առանց աղի, թույլ կրակի վրա, պարբերաբար քաֆն ու յուղը վերցնել ջրի երեսից և եփել այնքան, որ միսը հեշտությամբ անջատվի ոսկորից:
Մատուցելուց 5 րոպե առաջ խաշին ավելացնել քաշած յուղը և մատուցել շատ տաք վիճակում:
Առանձին մատուցել աղ, ծեծած սխտոր` նախապես արգանակով լուծված, բողկ և լավաշ:
Ամենաընթերցվածը