Շատ համեղ աղցանի բաղադրատոմս եմ բերել․ Այն նաև օգնում է նիհարել
Դիտումներ 238
Ձեզ հարկավոր է․
պահածոյացված թունա - 1 բանկա
հազարի տերևներ - 1 կապ
վարունգ - 1 հատ
լոլիկ - 4 հատ
հավի ձու - 3 հատ
մաղադանոս - 3 ճյուղ
սամիթ - 2 ճյուղ
ցածր յուղայնությամբ մածուն - 150 գ
կանաչ սոխ - 3 ցողուն
աղ, պղպեղ - ըստ ճաշակի:
Լոլիկը, կանաչիները (կանաչ սոխ, սամիթ, մաղադանոս), վարունգը, հազարը լվանալ հոսող ջրի տակ և չորացնել: Բանջարեղենը կտրատել խորանարդի մեջ, կանաչիները մանր կտրատել, ձեռքերով զգուշորեն մանրացնել հազարի տերևները։ Այս ամենը լցրեք աղցանամանի մեջ։
Ձվերը եփել, մանր կտրատել և ավելացնել մնացած բաղադրիչներին։ Թունայի հեղուկը քամել, դնել ամանի մեջ և պատառաքաղով զգուշորեն առանձնացնել խոշոր կտորները։ Ավելացնել մածուն, համեմունքներ և մանրակրկիտ խառնել։ Աղցանը պատրաստ է մատուցման։
Ամենաընթերցվածը