Տեսեք ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում, երբ ամեն անգամ դեղձ եք ուտում
Դեղձը ոչ միայն համեղ միրգ է, այլև հարուստ է վիտամիններով ու օգտակար հատկություններով։ Պարունակում է վիտամին Е, С, РР, К, ինչպես նաև B խմբի վիտամիններ, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու), կալիում, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, մանգան, մագնիում, սելեն և այլն։
Դեղձի մեջ առկա մագնեզիումը կանխում է օրգանիզում սթրեսը, անհանգստությունը և խաղաղ է պահում նյարդային համակարգը:
Մագնեզիումի պակասից կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը խանգարվում է, որի արդյունքում՝ նյարդային ազդակները և մկանները դառնում են գերզգայուն: Մագնեզիումի և B6 վիտամինի ընդունումը բարենպաստ ազդեցություն է թողնում երեխաների կենտրոնական նյարդային համակարգի գերզգայունության բուժման համար:
100 գրամ դեղձի էներգետիկ արժեքը 43 կկալ է:
Այն պարունակում է՝
սպիտակուցներ`0.9գ,
ածխաջրեր`9.5գ,
ճարպեր`0.1գ:
Դեղձը նաև պարունակում է վիտամին A, C, E, K, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու), կալիում, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, մանգան, մագնիում, սելեն և այլն:
Դեղձի մեջ պարունակվող հակաօքսիդանտները հրաշալի կերպով ամրապնդում են իմունային համակարգը:
Հակաօքսիդանտները քիմիական բաղադրիչներ են, որոնք կանխարգելում են բջիջների մահը:
Ավելին, վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ դաշտանադադարի մեջ գտնվող այն կանանց մոտ, որոնք շաբաթական առնվազն երկու հատ դեղձ են ուտում, ավելի քիչ են հանդիպում կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակներ: