Մալինան բնական դեղամիջոց է․ Կերեք այս հատապտուղը և կբուժվեք հետևյալ խնդիրներից

Դիտումներ 307
Մալինան բնական դեղամիջոց է․ Կերեք այս հատապտուղը և կբուժվեք հետևյալ խնդիրներից

Ազնվամորին այն մրգերից է, որը պարտադիր պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ մի շարք սննդարար նյութեր է պարունակում և մեծ օգուտ է բերում օրգանիզմին։

Ազնվամորին սալիցիլաթթու է պարունակում. սա հակաբորբոքային և ճարպի արտադրությունը նվազեցնող միջոցների հիմնական բաղադրիչն է։

 

 

Ազնվամորին օգնում է պահպանել երիտասարդությունը. A, E, PP, B2 վիտամինները պատասխանատու են մաշկի տոնուսի, ամրության համար։

Ազնվամորին մեծ քանակով պղինձ է պարունակում, որը մտնում է հակադեպրեսանտների բաղադրության մեջ։

Ազնվամորին նպաստում է արյան ձևավորմանը, քանի որ մեծ քանակով երկաթ է պարունակում։

Այս հատապտուղը մեծ քանակով վիտամին C է պարունակում, ինչի արդյունքում լավացնում է պոտենցիան։

Ազնվամորին օգտակար է հղիների և նրանց համար, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, քանի որ ֆոլաթթու է պարունակում։


Ազնվամորին լավացնում է երիկամների աշխատանքը և ազատում այտուցներից, քանի որ դրա տերևներից պատրաստված թեյը միզամուղ հատկություն ունի։

 

 

Ազնվամորին աղաթթու է պարունակում, այդ պատճառով անգինայի դեպքում խորհուրդ է տրվում կոկորդը ողողել դրանով։

Հատապտուղն օգտագործվում է ախորժակը լավացնելու, աղիների աշխատանքը կարգավորելու նպատակով։

Այս թարմ հատապտուղները պետք է ուտեն նրանք, ովքեր սրտի կաթված են ստացել: Առհասարակ ժողովրդական բժշկության մեջ այն շատ է կիրառվում. շատ օգտակար է հիպերտոնիկ հիվանդների համար, այն նորմալացնում է արյան ճնշումը և բարելավում սրտանոթային համակարգի աշխատանքը: Իսկ չոր ազնվամորին օգտագործում են մարմնից տոքսինները հեռացնելու համար: Դեղագործության մեջ շատ է օգտագործվում ազնվամորու օշարակը, որը բարելավում է դեղերի համը: Ավանդական բժշկության կողմնակիցները ազնվամորի են առաջարկում նրանց, ովքեր հիվանդանում են գրիպով, Սուր շնչառական վիրուսային վարակով, բորբոքումներով և ջերմում են:

 

 

 Ազնվամորի տերևները օգնում են բուժել շնչառական հիվանդությունները, էնտերիտը և գաստրիտը: Ազնվամորու չոր տերեւները օգտագործվում են անուշաբույր և համեղ թեյ պատրաստելու համար: Մեր երկրում այն օգտագործում են նաև տոլմա փաթաթելու նպատակով:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը