Եթե ուզում եք ձեր պատրաստած թփով տոլման համեղ ստացվի, այսպես պատրաստեք

Դիտումներ 913

Եթե ուզում եք ձեր պատրաստած թփով տոլման համեղ ստացվի, այսպես պատրաստեք

Բաղադրամասեր․

  • Խաղողի տերևներ 300 գր
  • Աղացած միս մեկ  կգ
  • Կլոր բրինձ
  • Սոխ մեկ հատ:
  • Սխտոր
  • Աղ
  • Կարմիր և սև պղպեղներ
  • Կանաչներ (մաղադանոս, սամիթ, ծիտրոն)

 



Տերևներն ընտրում են ավելի երիտասարդ, բաց գույներիՀանում ենք պոչերը և  մանրակրկիտ լվանում հոսող ջրի տակ: Տերևները լցնել եռման ջրով, պահել 5 րոպե և քամել ջուրը։ 

 

Աղացած միսն ու չեփած բրինձը տեղափոխում ենք խորը ամանի մեջ։ Սոխը և 2 պճեղ սխտորը կեղևազատում ենք, լվանում։  Սոխը, սխտորը և կանաչիները կտրատել։ Աղացած միսին ավելացնել սոխը, սխտորը, կանաչիները, աղ և համեմունքներ։



Մանրակրկիտ խառնել միջուկը մինչև հարթ լինի։ Ավելի հարմար է դա անել ձեռքով։

Տոլման եփելու համար վերցնել մոտ 5 լիտր ծավալով կաթսա։ Ներքևում շարել խաղողի տերևներ, որպեսզի տոլման չայրվի։

Հիմա սկսեք տոլմա հավաքել։ Քիչ քանակությամբ միջուկից ձևավորել երկարավուն «փաթաթուկներ» և կաթսայի մեջ դասավորել։ 

Տոլմայի վրա լցնել եռման ջուր, որպեսզի այն ամբողջությամբ ծածկվի ջրով։ Վերևից մի ծանրություն դրեք, օրինակ՝ ծանր ափսե, որպեսզի տոլման վեր չբարձրանա և տերևները չբացվեն։ Եթե ​​թարմ տերևներ եք օգտագործել, մի քիչ աղ ավելացրեք ջրի մեջ։ Տոլման եռացնելուց հետո 1 ժամ եփում ենք մարմանդ կրակի վրա։



Ամենաընթերցվածը