Հեռացրեք միզաթթուն ձեր օրգանիզմից, որի շնորհիվ կվերանան հոդացավերն ու հոդատապը
Հոդերի մեջ միզաթթվի բյուրեղների առաջացումը կենսակերպի սխալ ընտրության արդյունք է: Եթե այն չբուժվի, այն կարող է հանգեցնել ծայրահեղ ցավոտ վիճակի, որը հայտնի է որպես հոդատապ:
Եթե ձեր երիկամները չեն կարողանում օրգանիզմից հեռացնել միզաթթուն, դա կհանգեցնի բյուրեղային գոյացությունների առաջացմանը:
Ահա, թե ինչպես կարելի է նվազեցնել միզաթթուն.
Ձեր հոդերում միզաթթվի բյուրեղների ձևավորումը կանխելու համար դուք պետք է որոշակի փոփոխություններ կատարեք ձեր սննդակարգում և ապրելակերպում: Ամենից առաջ ձեր սննդակարգը պետք է ներառի շատ թարմ մրգեր և բանջարեղեն, ամբողջական, չմշակված ձավարեղեն, ծովամթերք և անյուղ միս:
Խուսափեք ալկոհոլից, հագեցած ճարպերով հարուստ մթերքներից և վերամշակված շաքարներից, ինչպիսիք են բարձր ֆրուկտոզայի եգիպտացորենի օշարակը:
Պարբերաբար խմեք բնական հյութեր, ջուր, բուսական թեյեր և մրգերով լցված ջուր: Սա կպահի ձեր մարմինը խոնավացված:
Որքան հնարավոր է նվազեցնել սթրեսը: Քայլեք կամ մեդիտացիա արեք։
3 բնական միջոց՝ հոդատապի ախտանիշներից ազատվելու համար.
Խմորի սոդան միզաթթվի նվազեցման արդյունավետ բնական միջոց է: Խառնել ½ թ/գդ. խմորի սոդա և մի բաժակ ջուր և պարբերաբար խմել՝ միզաթթվի առաջացումը կանխելու համար: Սա կնվազեցնի հոդատապի առաջացման վտանգը: Եթե դուք ունեք հոդատապի նոպա, ապա պետք է խառնեք 1 ճ.գ. խմորի սոդա մի բաժակ ջրի հետ և ամեն օր խմեք այն։
Կիտրոնով ջուրը սուպեր առողջարար ըմպելիք է, որը կարող է կանխել միզաթթվի բյուրեղների առաջացումը և բարձրացնել ձեր մարմնի ալկալայնությունը: Կես կիտրոնի հյութը քամեք 230 գ տաք ջրի մեջ և խմեք առավոտյան՝ դատարկ ստամոքսին։
Արքայախնձորը պարունակում է բրոմելին, որն ունի ցավազրկող և հակաբորբոքային հատկություն:
Կուրկումինը` քրքումի ակտիվ միացությունը, հայտնի է իր ուժեղ հակաբորբոքային հատկություններով և երիկամների առողջությունը բարելավելու ունակությամբ:
Այլ կարևոր խորհուրդներ.
Եթե նկատում եք հոդատապի որևէ ախտանիշ, անպայման անմիջապես դիմեք բժշկի:
Տաք և սառը կոմպրեսները կարող են նաև թեթևացնել ցավն ու այտուցը: Դուք պետք է տաք և սառը կոմպրեսներ կիրառեք 15 րոպե յուրաքանչյուրը հերթափոխով մի քանի ժամվա ընթացքում: