Շատ օգտակար համեմունք, որտ պարունակում է կալիում, ֆոսֆոր, երկաթ և խորհուրդ է տրվում, շաքարի, խոլեստերինի, վիրուսների ժամանակ


Ընդունված է դարչին ավելացնել սուրճի ու խմորեղենի մեջ, իսկ դրա հետ կապված ուտեստները մեծ պահանջարկ ունեն։
Դարչինը շատ օգտակար համեմունք ։
Դարչինն առանձնանում է B1 և C վիտամինների, ինչպես նաև մի խումբ հանքանյութերի բարձր պարունակությամբ, ինչպիսիք են երկաթը, կալիումը, ֆոսֆորը, կալցիումը։
Դարչինը հաճախ է օգտագործվում գրիպի, մրսածության, ռեսպիրատոր հիվանդությունների բուժման ընթացքում։
Նվազեցնում է արյան շաքարի մակարդակը
Շաքարային դիաբետը և ավելորդ քաշը խնդիրներ են, որոնք հիմնականում կապված են քաղցրավենիքի չափից ավելի օգտագործման հետ:
Դարչինը նվազեցնում է արյան շաքարի մակարդակը։
Ինսուլինը, որն արտադրվում է օրգանիզմում, ակտիվանում է, և գլյուկոզան ավելի արագ է ներծծվում։
Ամրացնում է իմունային համակարգը
Հաճախակի մրսածությունը նվազեցված իմունիտետի նշան է։ Համեմունքն օգտագործվում է դեղամիջոցներ պատրաստելու համար՝ իր հակաբակտերիալ հատկությունների պատճառով։
Խմեք տաք թեյ դարչինով. այն ձեզ ներսից կջերմացնի և կօգնի հաղթահարել վիրուսը։ Նաև շնչառական հիվանդությունների շրջանում ուտել համեմունքներով ցողված մեղր։
Նվազեցնում է «վատ» խոլեստերինը
Արյան մեջ կան խոլեստերինի մի քանի տեսակներ. Դարչինը ճնշում է նրանց, որոնք բացասաբար է ազդում օրգանիզմի վրա։
Սա նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտի հավանականությունը։ Եթե դուք արդեն խնդիրներ ունեք դրա հետ, ապա դարչինը կնվազեցնի դրանց ինտենսիվությունը. այն ամրացնում է սրտի մկանները:
Դարչինը հարուստ է օգտակար հատկություններով, պետք է զգույշ լինել այն չչարաշահելու համար: Համեմունքը պարունակում է կումարիններ տեսակի քիմիական նյութ, որը կարող է թունավոր լինել մեծ չափաբաժիններով օգտագործելիս` վնասելով լյարդը:
