Այս բնական միջոցը կօգնի նևրալգիայի, ռևմատիզմի, ռադիկուլիտի և հոդացավերի դեպքում

Դիտումներ 268

Այս բնական միջոցը կօգնի նևրալգիայի, ռևմատիզմի, ռադիկուլիտի և հոդացավերի դեպքում

Հոդացավերը տհաճ երևույթ են և կարող են բավական երկար շարունակվել: Budetezdorovy.ru կայքը գրում է, որ դրանք մեղմացնելու համար կարելի է օգտագործել բնական միջոց, որը լավացնում է արյան շրջանառությունը` նպաստելով ցավի մեղմացմանը: Այն պատրաստվում է բացառապես բնական միջոցներից` կարմիր կծու պղպեղից, ձիթապտղի յուղից և կարող է օգտակար լինել առողջության հետ կապված այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են նևրալգիան, ռևմատիզմը, ռադիկուլիտը և հոդացավերը:
Կծու բիբարն օգնում է տաքացնել մազանոթները և լավացնում է արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը:

Բաղադրիչներ
• 2 բաժակ ձիթապտղի յուղ
• 10 թարմ կարմիր պղպեղ

 



Բիբարը լվացեք, մանր կտրատեք, լցրեք ձիթապտղի յուղի մեջ: Տարան դրեք մութ տարածքում: 7 օր անց քամեք այն թանզիֆի օգնությամբ: Բիբարը կարող եք օգտագործել՝ որպես սննդային հավելում: Յուղը կարող եք քսել մարմնի այն հատվածներին, որտեղ ցավ եք զգում: Մինչև այն քսելը տաքացրեք մարմնի համապատասխան հատվածը: Օգտագործեք այս միջոցը շաբաթվա ընթացքում մեկ անգամ:



Ամենաընթերցվածը