Սա շատ էժան և հիանալի միջոց է խոլեստերինը իջեցնելու համար

Դիտումներ 474

Սա շատ էժան և հիանալի միջոց է խոլեստերինը իջեցնելու համար

Եթե ​​փնտրում եք խոլեստերինի քանակությունը կարգավորելու բնական արդյունավետ բաղադրատոմս, ապա փորձեք այս հրաշք ըմպելիքը։

 

 

Խառնեք 4 միջին չափի կիտրոններ և 4 գլուխ սխտոր (կեղևազրկված և մանր կտրատած)։

 

 



Լցնել 3 լիտր տարողությամբ տարայի մեջ և ավելացնել ջուր։

 

 

Պահել սառնարանում 3 օր։ Խմեք օրական 1 թեյի գդալ՝ օրը 3 անգամ։

 

 



Աստիճանաբար ավելացրեք դեղաչափը, մինչև հասնեք օրական երեք անգամ՝ 3 թեյի գդալի:

 

 

 

«Խոլեսթերին» հասկացության հետ ծանոթ է գրեթե յուրաքանչյուրը։ Խիստ բժշկական համարվող այս տերմինը վերջերս սկսել է ամենուրեք կիրառվել։ Արտադրողները, գովազդելով իրենց մթերքը, հավատացնում են գնորդին. «Այն լավն է, քանի որ չի պարունակում խոլեսթերին»։ Սննդաբանները մշակում են ծրագրեր, որոնք նպաստում են խոլեսթերինի դուրս բերմանը և օրգանիզմի առողջացմանը։

Սակայն, արդյո՞ք ամեն ինչ է հայտնի այս բաղադրիչի մասին։ Ո՞րն է խոլեսթերինի նորման։ Եվ արդյո՞ք միշտ պետք է նվազեցնել վերջինիս մակարդակը։

Խոլեսթերին. ի՞նչ է և ինչի՞ համար է պետք:

Շատերը համոզված են, որ խոլեսթերինը վնասակար բաղադրիչ է, որը մարդը ստանում է սննդի հետ։ Այդ պատճառով դրա դեմ պետք է պայքարել ցանկացած ճանապարհով։ Այս պնդումը մասամբ է ճիշտ։ Խոլեսթերինը միշտ չէ, որ վնասակար է։ Ավելին, առանց դրա մարդու օրգանիզմը չի կարող ճիշտ գործել։ Այդպիսով, ի՞նչ է նշանակում խոլեսթերինը մարդու համար։

«Խոլեսթերին» տերմինի տակ հասկանում են միացություն, որն ապահովում է ճարպային փոխանակության ընթացքը և պատկանում է լիպիդների դասին։ Մարդու օրգանիզմը կարող է ինքնուրույն սինթեզել տվյալ նյութը։ Այդ գործընթացը տեղի է ունենում լյարդում և աղիներում։ 

Ամբողջ խոլեսթերինի գրեթե 80%-ն արտադրվում է օրգանիզմի կողմից և միայն 20%-ն է ստանում սննդից։

 



Ամենաընթերցվածը