Նուշը թրջեք ջրի մեջ և կերեք այն․ Կբուժվեն հետևյալ առողջական խնդիրները
Իսկ դուք գիտեի՞ք, որ թրջած նուշը հսկայական առողջապահական օգուտներ ունի, որոնք ուղղակի զարմանալի են:
Նուշը կարող է անհավանական օգուտներ տալ, երբ խոսքը վերաբերում է ձեր առողջությանը, քանի որ դրանք հագեցած են մի շարք վիտամիններով և հանքանյութերով, ինչպիսիք են վիտամին E-ն, ցինկը, կալցիումը, մագնեզիումը և օմեգա-3 ճարպաթթուները:
Նախապես թրջած նուշ ուտելը հեշտացնում է դրանց մարսելը։
Որոնք են օգուտները.
Առողջ սիրտ
Նուշում առկա են միանհագեցած ճարպեր, սպիտակուցներ և կալիում: Այս հանքանյութերը օգտակար են ձեր սրտի համար: Վիտամին E-ն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, իսկ մագնեզիումը կանխում է սրտի կաթվածը։ Նուշն օժտված է նաև զարկերակների բորբոքումը նվազեցնելու հատկությամբ։
Բարձրացնում է էներգիան
Ձեր էներգիայի մակարդակը բարձրացնելու լավագույն միջոցը օրական մի քանի նուշ ուտելն է: Այն օգնում է էներգիայի արտադրությանը և արագացնում նյութափոխանակությունը։
Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
Նուշում առկա վիտամին E-ի և կալցիումի պարունակության պատճառով սա հանդիսանում է խոլեստերինն իջեցնող լավագույն մթերքներից մեկը:
Բարելավում է ուղեղի աշխատանքը
Այն պարունակում է սննդանյութեր, որոնք մեծացնում են ուղեղի ակտիվությունը: Բացի այդ, այն նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը։
Ոսկորների առողջություն
Վիտամինների, հանքանյութերի և ֆոսֆորի քանակությունը նպաստում է ձեր ոսկորների առողջությանը: Ֆոսֆորը կանխում է այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են օստեոպորոզը և ամրացնում ոսկորներն ու ատամները։
Կարգավորում է արյան ճնշումը
Կալիումը, որով հարուստ է նուշը, օգնում է կարգավորել արյան ճնշումը։ Նատրիումի ցածր պարունակությունը օգնում է վերահսկել արյան տատանվող ճնշումը: