Թզի հակացուցումները․ Ու՞մ է արգելված թուզ ուտել և ի՞նչ հիվանդություն է առաջացնում թուզը

Դիտումներ 3868

Թզի հակացուցումները․ Ու՞մ է արգելված թուզ ուտել և ի՞նչ հիվանդություն է առաջացնում թուզը

Թուզը համարվում է ամենահին մշակովի բույսերից մեկը, ըստ որոշ տվյալներ՝ հավանաբար ամենահինը:Թզի մշակմամբ սկզբում զբաղվել են Արաբիայում, որտեղից էլ տարածվել է Փյունիկիա, Սիրիա և Եգիպտոս: 

 

 

Խորհուրդ է տրվում թուզ օգտագործել թրոմբոզի հակում, տախիկարդիա ու անեմիա ունեցողներին, օգտակար է նաև սիրտ-անոթային հիվանդությունների, սրտխփոցի ու բրոնխիալ ասթմայի դեպքում:

 

 

 

 

 



 1 ամիս շարունակ թզի չիրը խառնեք մեղրով և կերեք, սա նաև կհագեցնի օրգանիզմը բազմաթիվ վիտամիններով:

Թուզը հարուստ է կալիումով, որի անբավարարության դեպքում սրտամկանի ու կմախքի մկանունքի աշխատանքն է խանգարվում: Իսկ կալիումի սուր անբավարարության դեպքում սուր նևրալգիա է զարգանում:

 

 

Օգտակար է նաև թզի բաղադրած երկաթը: Իսկ այս մրգի թանձրահյութը թուլացնող հատկություն ունի, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը:



 Նպաստում է ոչ խորը վերքերի արագ սպիացմանը, ուռուցքների ապաքինմանը. դրա համար օգտագործում են թզից պատրաստված խյուսը:

Իսկ հիմա խոսենք թզի հակացուցումների մասին։

 

 

Հակացուցված է գիրության, ավելորդ քաշի պարագայում, քանի որ շատ կալորիական է ու նպաստում է մարմնի զանգվածի ավելացմանը:

Թզաչիր ուտելով՝ իսկույն գիրանում ես մի 15 կգ: Բնական շաքարը հեշտ է յուրացվում:



Ամենաընթերցվածը