Զգույշ եղեք․ Ես հավի կրծքամիս եմ գնել, բայց տեսեք ինչ է եղել արդյուքում

Դիտումներ 10423

Զգույշ եղեք․ Ես հավի կրծքամիս եմ գնել, բայց տեսեք ինչ է եղել արդյուքում

Արդեն 8-րդ հետևորդն է մեզ գրում, որ հավի կրծքամիս է գնել, սակայն բախվել են խնդրի ՝ կապված որակի հետ։

 

 

Կրծքամիսը մասնատվել է և վերածվել փրթրթանքների։ Խոսքը վերաբերում է սառեցված և ներմուծված հավի կրծքամսին։



Միանշանակ, այդ պարագայում որակը տեղը չէ, սակայն շատ անհանգստանալ էլ պետք չէ, քանի որ երևույթը, որը սովորաբար հայտնի է որպես «սպագետի միս», ուղղակի հետևանք է մկանային անոմալիաների, որոնք առաջանում են այսպիսի ֆերմերային մեթոդների պատճառով։

 

 

Փորձագետները հատկապես նշում են «փայտանման կրծքամիսը» կամ մսի կառուցվածքի փոփոխությունները, որոնք պայմանավորված են արագացված աճով՝ թուլացնելով մկանային մանրաթելերը։

Ամեն դեպքում եղեք ուշադիր և օգտվեք որակյալ մթերքից։


«Հավի կրծքամսի 100 գրամն ընդամենը 160-170 կալորիա է պարունակում: Այն հարուստ է սպիտակուցներով (մոտ 21 գրամ), ինչը հեշտ է մարսվում՝ ի տարբերություն խոզի կամ տավարի սպիտակուցների: Կրծքամսում ճարպն ընդամենը 9-10 գրամ է, իսկ ածխաջրեր ընդհանրապես չկան:

Այն դիետիկ պրոդուկտ է, չի գրգռում աղեստամոքսային տրակտը եւ հաստատված է այնպիսի հիվանդությունների համար, ինչպիսիք են գաստրիտը կամ պանկրեատիտը: Սակայն միսը պետք է եփված, շոգեխաշված կամ առանց կաշվի խորովված լինի»,- ասաց մասնագետը:

 

 

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ հավի կրծքամիսը ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ինչպես նաեւ B խմբի վիտամիններ է պարունակում: Այս կազմի շնորհիվ այն բարենպաստ ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա, ամրացնում է իմունային համակարգը, ոսկորները, ատամները եւ եղունգները, ինչպես նաեւ օգնում է մկանների աճին:


Ամենաընթերցվածը