Դեկտեմբերի 10-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
Ջրամատակարարում, բնակչությանը, արդյունաբերական ձեռնարկությունները, տրանսպորտը և այլ օբյեկտներ ջրով ապահովելու միջոցառումների համախումբ։ Ջրամատակարարման խնդիրներն իրականացնող ինժեներական կառույցների համալիրը կոչվում է Ջրամատակարարման համակարգ կամ ջրմուղ։ Ըստ սպասարկվող օբյեկտների նշանակման տարբերում են կոմունալ և արտադրական (արդյունաբերական կամ գյուղատնտեսական) ջրմուղներ։ Ջրի առավել խոշոր սպառողներն են մետալուրգիական, քիմիական, նավթավերամշակման արդյունաբերական ձեռնարկությունները և ՋԷԿ-երը։ Ջրի օգտագործման հետ կապված որոշ միջոցառումներ (գյուղատնտեսական ոռոգում, հիդրոէներգետիկայի խնդիրներ ) Ջրամատակարարմանը չեն վերաբերում։ Ջրամատակարարման նպատակների համար օգտագործում են ջրի մակերևութային (գետեր, ջրամբարներ, լճեր, ծովեր) և ստորգետնյա (գրունտային և արտեզյան) աղբյուրների ջրեր։ Բնակչության կարիքների համար առավել պիտանի են ստորգետնյա ջրերը։ Սակայն խոշոր բնակավայրերի Ջրամատակարարման համար հարկ է լինում օգտվել նաև խմելու ջրի մակերևութային աղբյուրներից։ Բնական աղբյուրներից ջուրը ստանալու, այն մաքրելու և սպառողներին մատուցելու համար ծառայում են հետևյալ կառույցները, ջրընդունիչները (տես Ջրառու կառույց), առաջին բարձրացման պոմպակայանները, մաքրման կառույցները, մաքուր ջրի ռեզերվուարները, երկրորդ և հաջորդ բարձրացումների պոմպակայանները, որոնք մաքրված ջուրը մատուցում են քաղաքին կամ արդյունաբերական ձեռնարկությանը, ջրտարները և ջրմուղ ցանցերը։