Սրտի համար ամնեավտանգավոր 8 մթերքները․ Հեռու մնացեք այս մթերքներից

1. Բեկոն, երշիկեղեն, վերամշակված միս.
Ըստ վնասակարության աստիճանի՝ ԱՀԿ փորձագետները երշիկն ու բեկոնը նույնացրել են ծխախոտի հետ։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ վերամշակված միս ուտելը մեծացնում է աղիների քաղցկեղի առաջացման վտանգը։

2. Կարտոֆիլի չիպսեր և այլ խորտիկներ.
Ժամանակակից հասարակության մեջ հարմարավետությունը գնահատվում է: Բայց դա չի նշանակում, որ սննդարար նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի փոխարեն դուք պետք է օգտագործեք վերամշակված մթերքներ՝ ավելացված շաքարով և աղով:
Պետք է ճիշտ սնվել՝ կերեք ավելի շատ թարմ մրգեր և բանջարեղեն, որոնք հարուստ են բջջանյութով:
3. Քաղցրավենիք.
Բոլորը գիտեն, որ շաքարը սպիտակ մահ է: Այն պետք է խուսափել կամ նույնիսկ հեռացնել սննդակարգից:
4. Չափից շատ սպիտակուց.
Մարդիկ վերջերս տարվել են սպիտակուցներով։ Շատ հաճախ նրանք օրվա ընթացքում ավելի շատ սպիտակուց են օգտագործում, քան անհրաժեշտ է։ Բայց սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է երիկամների վրա՝ սպիտակուցային կոկտեյլների սիրահարները հեշտությամբ կարող են հայտնվել հիվանդանոցային մահճակալում։
5. Արագ սնունդ.

Բժիշկները եկել են այն եզրակացության, որ արագ սննդի օգտագործումը հանգեցնում է անոթների տարբեր բորբոքումների եւ ավելացնում է օրգանիզմում տրիգլիցերիդների պարունակությունը։
6. Էներգետիկ ըմպելիքներ.
Դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչպես նաև նյութեր, որոնք կարող են բարձրացնել արյան ճնշումը կամ առաջացնել առիթմիա։ Սա չի նշանակում, որ դուք պետք է ամբողջությամբ բացառեք կոֆեինը ձեր սննդակարգից:
7. Շատ աղ.
Մենք հաճախ մի քանի անգամ գերազանցում ենք օրական առաջարկվող աղի ընդունումը: Աղն արդեն առկա է ավանդական ամերիկյան սենդվիչի յուրաքանչյուր բաղադրիչում՝ հացի, թթու վարունգի և նույնիսկ հնդկահավի ֆիլեի մեջ:
Նախքան ընտրություն կատարելը, անպայման կարդացեք պիտակի վրայի տեղեկությունները: Պարզեք, թե որքան նատրիում կա սննդի մեջ: Նատրիումի բարձր պարունակությամբ դիետան բարձրացնում է արյան ճնշումը
8. Կոկոսի յուղ.
Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն կարող է բարձրացնել վատ խոլեստերինի մակարդակը:
Սահմանափակեք հագեցած ճարպերի օգտագործումը, դրանք փոխարինեք չհագեցած բուսական յուղերով՝ ձիթապտղի և արևածաղկի:
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։
