Ամենահամեղ փախլավան այս բաղադրատոմսով են պատրաստում․ Սկեսուրիս բաղադրատոմսն է, պահպանեք ձեզ մոտ

Դիտումներ 1051

Ամենահամեղ փախլավան այս բաղադրատոմսով են պատրաստում․ Սկեսուրիս բաղադրատոմսն է, պահպանեք ձեզ մոտ

Ձեզ ենք ներկայացնում փախլավայի պատրաստման եղանակը։ Այն կզարդարի ձեր սեղանը։ 

 

Բաղադրամասեր 

 

 

Խմորի համար ՝ 
750 գ ալյուր, 
50 գ դրոժ, 
200 գ ջուր, 

 



Խորիզի համար ՝ 
300 գ ընկույզի միջուկ,
 300 գ շաքարավազ, 
3 գ հիլ, 

Շերտավորման համար ՝ 
175 գ հալած յուղ, 

Վրան լցնելու համար՝ 

150 գ մեղր, 
100 գ հալած յուղ, 

Փախլավայի վրա քսելու համար ՝ 
ձվի երկու դեղնուց



Պատրաստման եղանակը 

Ամանը գոլ ջուր լցնել և մեջը դրոժ լուծել: Աստիճանաբար լցնել ալյուրը, անընդհատ խառնելով: Այնուհետև խմոր հունցել և սրբիչով ծածկած 30 — 40 րոպե դնել տաք տեղ: 


Խորիզի համար՝ ընկույզի միջուկը մսաղացով աղալ և խառնել շաքարի և ծեծած հիլի հետ: Խմորը բաժանել 14 մասի: Ալյուր ցանած սեղանի վրա խմորի կտորները գրտնակել բարակ շերտերով և վրան հալեցրած յուղ քսել: 
Յուղ քսած թիթեղաթերթի վրա դնել խմորի երեք շերտ, ընդ որում երկրորղ խմորաշերտի վրա լցնել պատրաստած խորիզի 1/5 մասը։ Այնուհետև չորս անգամ վրան դնել երկուական խմորաշերտ և ամեն անգամ խմորաշերտերի վրա լցնել խորիգի 1/5 մասը: 
Վերջում գնել 3-րդ խմորաշերտը, վրան քսել ձվի դեղնուց, երեսին շեղանկյուն կտրվածքներ անել և 30 - 35 րոպե դնել ջեռոցը: 10 - 12 րոպե հետո հանել և վրան հալեցրած յուղ լցնել: 
Պատրաստի փախլավայի վրա, կտրվածքի գծով, լցնել տաքացրած մեղր:



Ամենաընթերցվածը