Ընտություններին որ կուսակցությունը որքան ձայն կհավաքի․ Ալեն ՍԻմոնյանը տվյալներ է հրապարակել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր տելեգրամյան էջում գրել է․

Տեսա, որ կոնկրետ շրջանակների պատկանող մի ԶԼՄ հարցում է հրապարակել, մի հարցում էլ ես հրապարակեմ.
Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին դուք կքվեարկեք հունիսի 7-ի ընտրություններին.
Քաղաքացիական պայմանագիր - 38%,
Ուժեղ Հայաստան - 7 %,
Հայաստան դաշինք - 4 %,
Հայաստանի շնորհապետական կուսակցություն - 2 %,
Բարգավաճ Հայաստան -
2%,
Միասնության թևեր -1%,
ԴՕԿ - 1%,
Բոլորին դեմ կուսակցություն -1%։
Քարոզարշավն արդեն սկսվել է, և ընտրություններին մասնակցում են 19 քաղաքական ուժեր՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։
Ամենաշատ քննարկվող թեմաները հիմա սրանք են․
- Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակությո՞ւն, թե՞ փոփոխություն
- Ադրբեջանին վերաբերող խաղաղության պայմանագիր
- Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում
- ԵՄ/Արևմուտք ուղղությամբ շարժումը
- Սոցիալական ու տնտեսական վիճակը
- Անվտանգության հարցերը
Վերլուծաբանների մի մասը ասում է, որ սա «աշխարհաքաղաքական ընտրություն» է՝ Արևմուտք vs Ռուսաստան տրամաբանությամբ։
Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փորձում է ներկայացնել իրեն որպես կայունության և խաղաղության ուժ, իսկ ընդդիմադիր ուժերը հիմնականում քննադատում են իշխանությանը անվտանգության ու տարածքային հարցերի համար։ Ընդդիմության մեջ կան թե՛ նախկին իշխանությունների հետ կապված ուժեր, թե՛ նոր ձևավորվող կուսակցություններ։
