Ընտություններին որ կուսակցությունը որքան ձայն կհավաքի․ Ալեն ՍԻմոնյանը տվյալներ է հրապարակել

Դիտումներ 1653
Ընտություններին որ կուսակցությունը որքան ձայն կհավաքի․ Ալեն ՍԻմոնյանը տվյալներ է հրապարակել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր տելեգրամյան էջում գրել է․

 
 

Տեսա, որ կոնկրետ շրջանակների պատկանող մի ԶԼՄ հարցում է հրապարակել, մի հարցում էլ ես հրապարակեմ.

Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին դուք կքվեարկեք հունիսի 7-ի ընտրություններին.

 


Քաղաքացիական պայմանագիր - 38%,
Ուժեղ Հայաստան - 7 %,
Հայաստան դաշինք - 4 %,
Հայաստանի շնորհապետական կուսակցություն - 2 %,
Բարգավաճ Հայաստան -
2%,
Միասնության թևեր -1%,
ԴՕԿ - 1%,
Բոլորին դեմ կուսակցություն -1%։

Քարոզարշավն արդեն սկսվել է, և ընտրություններին մասնակցում են 19 քաղաքական ուժեր՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։

Ամենաշատ քննարկվող թեմաները հիմա սրանք են․

  • Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակությո՞ւն, թե՞ փոփոխություն
  • Ադրբեջանին վերաբերող խաղաղության պայմանագիր
  • Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում
  • ԵՄ/Արևմուտք ուղղությամբ շարժումը
  • Սոցիալական ու տնտեսական վիճակը
  • Անվտանգության հարցերը

Վերլուծաբանների մի մասը ասում է, որ սա «աշխարհաքաղաքական ընտրություն» է՝ Արևմուտք vs Ռուսաստան տրամաբանությամբ։

Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փորձում է ներկայացնել իրեն որպես կայունության և խաղաղության ուժ, իսկ ընդդիմադիր ուժերը հիմնականում քննադատում են իշխանությանը անվտանգության ու տարածքային հարցերի համար։ Ընդդիմության մեջ կան թե՛ նախկին իշխանությունների հետ կապված ուժեր, թե՛ նոր ձևավորվող կուսակցություններ։ 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը