Լարված իրավիճակ է․ Խառնվել է նաև ԱԱԾ-ն․ Տեսանյութ

Դիտումներ 1781
Լարված իրավիճակ է․ Խառնվել է նաև ԱԱԾ-ն․ Տեսանյութ

«Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակի դիմաց իրավիճակը լարվեց, երբ իրավապահները փորձում էին Անդրանիկ Թևանյանին նստեցնել ավտոմեքենան։ «Ո՞ւր եք տանում, 50 մետրի վրա է տունը, մենք ոտքով ավելի շուտ կհասնենք։

 

 

Մի խոչընդոտեք մեր տեղաշարժվելու իրավունքը»,- ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Երկար բանավեճից հետո Թևանյանը փաստաբանի հետ ոտքով ուղևորվեց տուն, որտեղ խուզարկություն է սպասվում։

Մանրամասները տեսանյութում ՝ 


Հիշեցնենք, որ ՝ 

Բացահայտում․ 622 հազար դոլարի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք (տեսանյութ)

‼️ Պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր,
 
 
2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
 
ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մանրամասները տեսանյութում ՝ 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը