Ընտիր դեղձը շատ էժան գնով է վաճառում․ Շտապեք գնել, քանի չի վերջացել

Դիտումներ 856

Ընտիր դեղձը շատ էժան գնով է վաճառում․ Շտապեք գնել, քանի չի վերջացել

Արսենը, ով մեր հետևորդներից է, դեղձ է վաճառում։ Նրա իսկ խնդրանքով փորձում ենք օգնել թե Արսենին, թե գնորդներին։ Արսենը Մալաթիայի շուկայում է վաճառում, շատ էժան գնով։

 

 

 Ընտիր դեղձը շատ էժան գնով է վաճառում։ Շտապեք գնել, քանի չի վերջացել։ 



Արժեքը ՝ 1 կգ-ն 290 դրամ։ Շուկայի հետ համեմատած բավականին լավ գին է։ Պետք է նշենք նաև, որ շատ որակյալ դեղձ է։ 

 

 

 Դեղձը մեծ քանակությամբ վիտամին A և C է պարունակում, որոնք չափազանց կարևոր են մաշկի առողջության համար: Վիտամին A –ն պաշտպանում է մաշկը ջրազրկումից ու այն փափուկ և էլաստիկ պահում: Վիտամին C-ն կարևոր հակաօքսիդանտ է, որը մաշկը պաշտպանում է ազատ ռադիկալներից վնասվելուց: Ամեն օր մեկ դեղձ օգտագործելու դեպքում, դուք առողջ ու գեղեցիկ մաշկ կունենաք: Դուք կարող եք նաև դեղձի բարակ շերտ տեղադրել մաշկին` մուգ հետքերից ու կնճիռներից ազատվելու համար:



Դեղձը ճարպեր չի պարունակում ու միջինում 68 կկլ է պարունակում: Դրա մեջ պարունակվող մեծ քանակությամբ շաքարը բնական է, ինչն առողջության համար վնասակար չէ, այլ հակառակը` օգտակար: Այնպես որ, եթե ցանականում եք նիհարել, կարող եք դեղձ օգտագործել սննդակարգի մեջ, որը առողջարար, սննդարար և միևնույն ժամանակ չգիրացնող հրաշալի մթերք է:

 

 

Դեղձը հարուստ է այնպիսի հակաօքսիդանտներով, որոնք կանխարգելում են քաղցկեղածին բջիջների զարգացումն օրգանիզմում: Հայտնի է, որ դեղձը հատկապես օգտակար է թոքերի, հաստ աղու և բերանային խոռոչի քաղցկեղների դեմ: Իսկ դեղձի մեջ պարունակվող նեոքլորոգեն թթուն պաշտպանում է կրծքի քաղցկեղի առաջացումից:
Դեղձի կանոնավոր օգտագործումը կօգնի կարգավորել խոլեստերինի բարձր մակարդակն ու կանխարգելել այն խնդիրները, որոնք շաքարախտի ու սրտային հիվանդությունների առաջացման պատճառ են հանդիկսանում: Սա այն պատճառով, որ այն ֆենոլային միացություններ է պարունակում, ինչը կանոնավորում է խոլեստերինի մակարդակը: Բացի այդ արյան մեջ խոլեստերինի նվազեցմանն է նպաստում նաև բետա-կարոտինը:
Դեղձի մեջ պարունակվող հակաօքսիդանտները առողջարար են սրտի համար, քանի որ դրանք ոչնչացնում այն ազատ ռադիկալները, որոնք շղթայական ռեակցիաներ են ստեղծում օրգանիզմում ու վնասում արյան բջիջները: Դեղձը նաև լավացնում է արյան շրջանառությունն ու կանխարգելում կաթվածները:



Ամենաընթերցվածը