Այս կոտլետները դիետիկ են և առանց մսի․ Ահա բաղադրատոմսը

Դիտումներ 263

Այս կոտլետները դիետիկ են և առանց մսի․ Ահա բաղադրատոմսը

Դմիկ

Ձու

Ալյուր

Բուսական յուղ

Կանաչներ

Աղ

Չոր համեմունքներ



Մաքրած դդմիկ ը խոշոր քերիչով քերել ընդարձակ ամանի մեջ, մի փոքր աղ ցանել և խառնել։ Թողեք մնա 15 րոպե, այս ընթացքում քերած դդմիկից շատ հյութ կառանձնանա։ Այն պետք է քամել։

Այնուհետև ձուն և համեմունքները ամանի մեջ ավելացնել:  Խառնել և ավելացնել դդմիկին։ Ալյուր ցանել և խառնել դդմիկի մեջ։ 

 

 



Տապակը տաքացնել և վրան մի քիչ բուսական յուղ լցնել։ Գդալով դդմիկի խմորից անմիջապես տապակի մեջ դնել: Տապակել թույլ կրակի վրա 2-3 րոպե յուրաքանչյուր կողմից:

Դդմիկի կոտլետները հաճելի ոսկեգույն կստանան։

Դրեք դրանք թղթե սրբիչների վրա, որպեսզի ներծծեն ավելորդ յուղը: Շատ համեղ են լինում տաք վիճակում։ Բացի այդ, կարող եք մատուցել թթվասերով։ Բարի ախորժակ!



Ամենաընթերցվածը