«Արքայազնի հրճվանք»․ Ամանորին բոլոր հյուրերը կզարմանան և կհավանեն այս ուտեստը․ Ահա բաղադրատոմսը
Դիտումներ 559
Բաղադրությունը․
խոզի միս - 2 կգ
կարտոֆիլ - 1 կգ
պահածոյացված արքայախնձոր - 1 տուփ (500 գ)
կոշտ պանիր - 250 գ
մայոնեզ - 50 մլ
համեմունք խոզի մսի համար
Խոզի միսը բաժանել մասերի, համեմել աղով և շաղ տալ համեմունքներով։
Միսը դնել բուսական յուղով յուղած թխման թերթիկի վրա։
Եփած կարտոֆիլը մաքրում և անցկացնում ենք խոշոր քերիչով։
Կարտոֆիլը լցնում ենք մսի վրա։
Արքայախնձորն ու պանիրը մանր կտրատել, ավելացնել մայոնեզն ու խառնել։
Կարտոֆիլի վրա քսել արքայախնձորի պանրի խառնուրդը։
Թխել 200 C ջերմաստիճանում 50 րոպե։
Բարի ախորժակ
Ամենաընթերցվածը