Խնդրում ենք գրեք այս մրգի հայերեն անվանումը․ Այն բնական դեղամիջոց է աղիքների համար

Դիտումներ 1190

Խնդրում ենք գրեք այս մրգի հայերեն անվանումը․ Այն բնական դեղամիջոց է աղիքների համար

Սալորը հարուստ է հակաօքսիդանտներով, որ պաշտպանում են օրգանիզմն ազատ ռադիկալների ազդեցությունից, նվազեցնում են ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպես նաև դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման գործընթացը։ Գիտական հետազոտություններն ապացուցում են սալորի օգտագործման և հիշողության բարելավման ուղիղ կապը։

Պարունակում է վիտամին A, C, E, P, ինչպես նաև B խմբի վիտամիններ, սննդային թելիկներ, օրգանական թթուներ, պեկտինյան և ազոտային նյութեր, դաբաղանյութեր, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ ֆոսֆոր, կալիում, կալցիում, նատրիում, երկաթ, մագնիում, մանգան, նիկել, պղինձ և այլն։

 



Ունի լուծողական թույլ ազդեցություն, նպաստում է աղիների մաքրմանը, ուստի ցուցված է փորկապություն ունեցող մարդկանց։

 

 

Աշնանը կարելի է անցնել սալորի սննդակարգի, որը հրաշալի մաքրում է դեմքը, մաշկը եւ նիհարեցնում։ Սալորը լինում է ոչ միայն մուգ մանուշակագույն, այլեւ կարմիր, վառ դեղին։ Սննդակարգ պահպանելու համար կարելի է օգտագործել ցանկացած տեսակ, միայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որպեսզի պտուղները հասած լինեն։ Հակառակ դեպքում մարսողական համակարգը կստանա չափազանց մեծ ծանրաբեռնվածություն։ Բացի այդ, խակ պտուղների մեջ վիտամինների պարունակությունը քիչ է։

 



Իսկ ձմռանը կարելի է օգտագործել չորացրած պտուղները։ Նիհարելու համար օրվա ընթացքում կալորիականությունը 1200-1500 կկալ պետք է կազմի, ավելացրած՝ մինչեւ ետճաշիկ ընդամենը 200 գրամ թարմ սալոր կամ 200 մլ սալորի հյութ։ Այսպիսի սննդային ռեժիմին անհրաժեշտ է դիմանալ 10-15 օր։

 

 

Այդ ընթացքում, առանց վտանգելու առողջությունը, կանհետանան ավելորդ կիլոգրամները, եւ կփոխվի ինքնազգացողությունը։



Ամենաընթերցվածը