Խնդրում եմ գրեք այս բույսի հայկական անվանումը, Այն բուժում է ամբողջ սիրտ-անոթային համակարգը


Դաղձը հրաշալի է ոչ միայն խոհանոցում, այլև իր բուժական հատկություններով է անփոխարինելի: Դեռևս հին ժամանակներում էին այն գործածում` հավատալով, դրա մզորությանն ու նույիսկ անվանում էին այն «երկարակցության խոտ»:
Դժվար է դաղձի բոլոր օգտակար հատկությունները թվարկել, սակայն մի քանիսը կարելի է նշել.
Օգտակար է հարբուխի և բրոնխաթոքային հիվանդությունների բուժման համար, օժտված է քրտնաբեր հատկությամբ։
Խթանում է սրտանոթային համակարգի աշխատանքին, ունի անոթալայնիչ հատկություն, օգնում է մեղմել սրտի ցավն ու սպազմը, հանգստացնում է սրտխփոցը։
Բարենպաստ ազդեցություն է թողնում գլխուղեղի աշխատանքի վրա։
Հրաշալի միջոց է մարսողական համակարգի հիվանդությունների բուժման հարցում, ցավազրկում է, օգնում թեթևացնել բորբոքումը, անցկացնում է սրտխառնոցը, ունի լեղամուղ հատկություն, լավացնում է մարսողությունը։
Հանգստացնում է նյարդային համակարգը, լավացնում է քունը։
Թարմ տերևներից պատրաստված կոմպրեսներն օգտագործվում են ռևմատիզմի, արթրիտի և հոդատապի ժամանակ առաջացող հոդացավի դեմ։
Դաղձը օգտագործվում է բարձր ջերմության, տենդի եւ մրսածության հետեւանքով առաջ եկող հիվանդությունների` անգինայի, ֆարինգիտի (եւ այլն) ժամանակ` որպես հովացնող, քրտնաբեր միջոց: Այս բույսն օգտակար է նաեւ միզասեռական եւ շնչառական օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ:
Դաղձը սրտի եւ արյունատար համակարգի վրա հրաշալի ազդեցություն է ունենում` հանգստացնում է սրտխփոցները, գլխացավը, նպաստում անոթային ճնշման իջեցմանը: Հիանալի միջոց է միգրենի դեմ պայքարում:
Դաղձն, ինչպես հայտնի է, բարերար ազդեցություն է գործում նյարդային համակարգի վրա` հանգստացնում է, նպաստում է ուղեղի աշխատանքի բարելավմանը, օգնում է ազատվել անքնությունից:
Դաղձի ջրային թուրմն օգտագործում են բերանի խոռոչը ողողելու համար` որպես շնչառությունը թարմացնող, բակտերիաները վերացնող, բորբոքային պրոցեսները բուժող միջոց:
Ի դեպ, կարծիք կա, որ դաղձն օգնում է նիհարելուն: Ասվում է` եթե ուզում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ուրեմն պետք է ձեռքի տակ միշտ դաղձ ունենաք: 2 ժամը մեկ թարմ դաղձի բույրը ներշնչեք, եւ այն ձեզ կօգնի օգտագործել 23% ավելի քիչ կալորիաներ, քան սովորաբար: Թարմ դաղձի փոխարեն` կարելի է օգտագործել նաեւ դաղձի յուղ:
Բժշկապետ Մխիթար Հերացին վարակիչ-ալերգիկ հիվանդությունների բուժման համար առաջարկում էր Հայաստանում աճող հակաբակտերիալ, հակաբորբոքային եւ հակաալերգիկ հատկություններով օժտված բույսերը: «Ջերմանց Մխիթարություն» գրքում առաջարկված բարդ դեղատոմսերում հաճախ են հանդիպում նունուֆարը, մանուշակը, հիրիկը, խռնդատը, կղմուխը, օշինդրը, եզան լեզուն, մատուտակը, սորնջանը, կապարը, դաղձը, ուրցը, տատաշը եւ այլ դեղաբույսեր:
