Խնդրում եմ ասեք, ինչի՞ թթու է սա․ Ցանկանում եմ պատրաստել, նաև շատ օգտակար է

Դիտումներ 1202
Խնդրում եմ ասեք, ինչի՞ թթու է սա․ Ցանկանում եմ պատրաստել, նաև շատ օգտակար է

Լուսանկարում պատկերված է սխտորի ծիլերի թթու։ Այն ոչ միայն շատ համեղ բան է, նաև առողջարար է։ Սխտորի կանաչ ծիլերի թթուն հագեցած է յուրահատուկ համով և թարմացնող բույրով։

 

 

Այն հարուստ է վիտամիններով և հակաօքսիդանտներով, որոնք նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը։ Հիանալի հավելում է մսային ուտեստներին, աղցաններին և նախուտեստներին։

 

 

Թթվի խրթխրթան կառուցվածքը ապահովում է հաճելի համի փորձառություն։ 


Սխտորը խոչընդոտում է մանրէների բազմացումը, օգտակար է սնկերի դեմ պայքարում, ոչնչացնում դիզենտերիայի հարուցիչները։ Սխտորի օրգտագործումը զգալիորեն նվազեցնում է թրոմբի առաջացման վտանգը, որը հանդիսանում է սրտի ու ուղեղի կաթվածների հիմնական պատճառը։ Իսկ դա նշանակում է, որ սխտորը նվազեցնում է նաև դրանց առաջացման հավանականությունը։

 

 

Բացի այդ, սխտորը պայքարում է հերպեսի, ստոմատիտի, գրիպի վիրուսի, հիպերտոնիայի, թոքաբորբի ու ստաֆիլոկոկի դեմ։ Սխտորը հիանալի պրոֆիլակտիկ միջոց է սրտանոթային հիվանդությունների դեմ։ Այն արդյունավետ միջոց է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։

Սխտորի վնասակարությունը
Սխտորը պարունակում է հզոր նյութեր, որոնց ավելցուկը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների: Նրանց մասին պատմել է Ալեքսանդր Վոյնովը, ով հանդիսանում է «WeGym» մարզասրահների ցանցի դիետայի և վերականգնման
հարցերով խորհրդատու․«Սննդակարգի մեջ սխտորը պետք է շատ զգույշ օգտագործել և չչարաշահել այն, քանի որ ֆիտոնցիդների ավելցուկն օրգանիզմում կարող է հանգեցնել թունավորման։

 

 

Սխտոր չպետք է ուտել դատարկ ստամոքսին, ինչպես նաև այն  չպետք է օգտագործեն ստամոքս-աղիքային հիվանդությունների սրացմամբ տառապող մարդիկ, որպեսզի չառաջանա այրոց կամ
ցնցումներ։ Այս բանջարեղենը խթանում է ախորժակը, այնպես որ  պետք է սահմանափակել դրա օգտագործումը դիետաների ընթացքում: Էպիլեպսիայի ժամանակ պետք չէ օգտագործել սխտոր, քանի որ այն կարող է նոպաներ առաջացնել։
Զգուշորեն տալ այս բանջարեղենը երեխաներին և ալերգիկներին, հատկապես՝ թարմ վիճակով։»

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը