Խնդրում եմ ասեք ինչ ծաղիկ է սա․ Գրեք անունը, քանի որ այս բույսի միջոցով եմ բուժվել այրվածքից և խոցից


Կալանխոե (լատին․՝ Kalánchoë) թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքի սուկուլենտային բույսերի տեսակ։ Հայտնի է ավելի քան երկու հարյուր տեսակ, որոնք աճում են Արևադարձային և Հարավային Աֆրիկայում, Հարավային և Հարավարևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայի արևադարձային գոտիներում։
Աճատերևազգիների (Bryophyllum Salisb.) ընտանիքի տարատեսակներից մի քանիսը հաճախ դասվում են կալոնխոեի տեսակին։ Որոշ տեսակներ հայտնի սենյակային բույսեր են։
Տեսակի անվանումն ունի չինական ծագում։
Ծաղկում է դեկտեմբեր-հունվար ամիսներին: Ծաղիկները մանր են եւ վարդամանուշակագույն:
Այժմ մի փոքր խոսենք կալանխոեի հրաշագործությունների մասին։
Ժողովուրդը կալանխոեին կնքել է նաեւ «սենյակային ժենշեն» անունով: Այս բույսի տերեւների հյութը դադարեցնում է արյունահոսությունը, բուժում թարախաբշտերը, այրվածքները, ծնկահոդի շրջանում խոցերը, ոտքերի երակների լայնացումը, արագացնում վերքերի լավացումը:
Այն նաեւ կանխում է լնդերի արյունահոսությունը, վերացնում է քորը, թեթեւացնում է հարբուխը:
Հյութն ունի մանրէասպան հատկություն:
Նրա կազմում կան վիտամին C, միկրո եւ մակրոէլեմենտներ, ինչպես նաեւ ակտիվ ֆերմենտներ եւ օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու, քացախաթթու, այլումինիում, մանգան, երկաթ, կալցիում, սիլիցիում, պղինձ:
Կալանխոեի հյութը կարելի է ստանալ նաեւ տնային պայմաններում: Բույսի տերեւներն ու ընձյուղները 1-2 օր պահել սառնարանում, ապա մանրացնել, ճզմել ու քամել երկտակ մառլյայի օգնությամբ: Հյութը պատրաստ է օգտագործման ու միայն արտաքին: Ստացված հյութը կարելի է պահել սառնարանում 2-3 օր: Այս արեւադարձային բույսը հեշտությամբ է աճեցվում եւ բազմացվում: Բույսի տերեւների եզրերին աճում են «ճուտիկներ», որոնք խիստ կենսունակ են: Տերեւներից ընկներով խոնավ հողի վրա, «ճուտիկները» արագորեն տալիս են արմատներ եւ աճում որպես նոր բույս:
