Հղիության ընթացքում այս մթերքների օգտագործումը կարող է հանգեցնել երեխայի գիրության

Դիտումներ 292

Հղիության ընթացքում այս մթերքների օգտագործումը կարող է հանգեցնել երեխայի գիրության

«Հետաքրքիր դիրքում գտնվող» կանանց սննդակարգը պետք է հավասարակշռված լինի։ Որոշ մթերքներ մեծացնում են գիրության վտանգը ապագա երեխաների մոտ։

Գիտնականները հետազոտություն են անցկացրել. Նրանք դիտարկել են 20 հազար երեխայի և պարզվել է, որ նրանք, ում մայրերը երեխա ունենալու ընթացքում սնվել են անառողջ սնունդով, գիրանալու վտանգը 26 տոկոսով ավելի է։



Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում։

Բժիշկները վնասակար ապրանքների ցանկում ներառել են չիպսեր, թխվածքաբլիթներ, քաղցրավենիք, պաղպաղակ։ Նրանք հարուստ են շաքարով, աղով, ճարպերով, քիչ են սպիտակուցներով ու մանրաթելերով: Բացի այդ, նման ապրանքները պարունակում են ներկանյութեր, կոնսերվանտներ և քաղցրացուցիչներ:



Եթե ​​դրանք չարաշահվեն հղիության ընթացքում,  ապա ապագա երեխայի աճի, էներգետիկ հավասարակշռության և ինսուլինի դիմադրության կարգավորման մեջ ներգրավված գեների աշխատանքը կխախտվի:



Ամենաընթերցվածը