Գրեք այս ուտեստի հայերեն անունը․ Հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից է այն
Դիտումներ 265
Հարիսա, հայկական ազգային կերակուր։
Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։
Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։
Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։
Հարիսան համարվում է իսկական ավանդական ճաշատեսակ։ Այդ իսկ պատճառով որոշեցինք ներկայացնել հարիսայի պատրաստման եղանակը։
Շեֆ-խոհարար Աննան մանրամասն ներկայհացնում, թե ինչպես պատրաստել շատ համեղ հարիսա։
Բաղադրամասեր
1 կգ ձավար,
1 կգ հավ,
աղ,
սև պղպեղ,
կարագ
Պատրաստման եղանակը դիտեք տեսանյութում ՝
Ամենաընթերցվածը