Եթե գիտեք, գրեք այս բանջարեղենի անվանումը․ Այն բուժում է ստամոքսի խոցը, թոքախտը, կանացի հիվանդությունները և ուռուցքները

Դիտումներ 4536

Եթե գիտեք, գրեք այս բանջարեղենի անվանումը․ Այն բուժում է ստամոքսի խոցը, թոքախտը, կանացի հիվանդությունները և ուռուցքները

Գետնախնձորը բազմամյա արմատապալարավոր բույս է։

Ժամանակակից Բրազիլիայի տարածքում ապրող տոպինամբո ցեղի հնդիկները մշակել են գետնախնձորը հնագույն ժամանակներից։

 
 

Հարավային Ամերիկայում բույսը հաճախ փոխարինել է հացին, ցողունից մամլման եղանակով ստանում են քաղցր հյութ, տերեւները ծառայում են` որպես անասնակեր։ Եվրոպա է բերվել 1612թ.։

Բույսը պարունակում է 2 տոկոս սպիտակուց, 2,5-3,5 տոկոս ֆրուկտոզա, 15-35 տոկոս ինուլին, պեկտինային նյութեր, 2 տոկոս սպիտակուցներ, ցելյուլոզա, ճարպեր։ Զգալի քանակությամբ ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ, կրեմնիում, ցինկ, B1, PP, C վիտամիններ, քոլին, կա նաեւ կարոտին, մագնիում, օրգանական թթուներ։

Կարեւոր է նաեւ ոչ մանրէային ծագում ունեցող նյութերի` «բիոտիկ» առկայությունը, որոնցով սնվում են հաստ աղիում «բնակվող» օգտակար մանրէները, ինչի շնորհիվ գետնախնձորը պարզապես անհրաժեշտ է մտցնել գեր մարդկանց սննդակարգի մեջ։ Սակայն ոչ մեծ քանակներով։

 



Ինուլին։ Այս տերմինը կապված է կղմուխի գիտական անվանման հետ «Inula» եւ առաջին անգամ ստացվել է այդ բույսի արմատից։ Ինուլինը կուտակվում է որոշ բույսերի արմատներում, կոճղարմատներում կամ պալարներում` խատուտիկ, եղերդակ, կռատուկ, էխինացեա եւ այլն։ Իր բնույթով այն նման է կարտոֆիլում պարունակվող օսլային։

Մարդու օրգանիզում չկան այնպիսի ֆերմենտներ, որոնք կարող են տրոհել ինուլինը, այդ պատճառով լուծվելով ստամոքսահյութի մեջ` այն առաջացնում է գելանման զանգված, որը հասնում է մինչեւ հաստ աղի։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինուլինը արագացնում է թույների եւ խոլեստերինի հեռացումը օրգանիզմից` կանխարգելելով դրանց յուրացումը։

Ինուլինը չի իջեցնում շաքարի տոկոսը արյան մեջ, սակայն նպաստում է ենթաստամոքսային գեղձում գտնվող եւ ինուլին արտադրող բետա բջիջների գործունեությանը։ Գետնախնձորը օգտակար է գեր մարդկանց, որոնց մոտ հաճախ զարգանում 2-րդ տիպի շաքարային դիաբետ։

Բույսի պատրաստուկներն ունեն հանգստացնող, դիմադրողականությունը բարձրացնող եւ ինքնազգացողությունը լավացնող, աշխուժացնող, հակասկլերոտիկ, հակատոքսիկ, նյարդերը հանգստացնող հատկություն։

 

Բուժիչ նպատակներով օգտագործում են թարմ, չորացրած կամ փոշիացած արմատապալարը, ծաղիկը, տերեւը։

Արմատի փոշին խառնում են ալյուրի հետ (2,5-5 տոկոսի չափով) ինչի հաշվին նվազում է հացի եւ մակարոնեղենի էներգետիկ ծավալը, նվազում է խմորի հասունացման ժամանակը եւ ավելանում պահպանման ժամկետը։ Նման ձեւով արտադրված հացաբուլկեղենը խորհուրդ է տրվում 2-րդ տիպի շաքարային դիաբետ հիվանդության, գիրության, երիկամային անբավարարության, քրոնիկ ստամոքսաբորբի, սրտի առիթմիայի դեպքում։

Ծաղիկների ոգեթուրմով բուժում են էրեկթալ խանգարումները, բրոնխների ասթման, նյարդային դյուրագրգռությունը։

Ոգեթուրմ. Մանրացրած թարմ ծաղիկները 15 օր թրմեք օղու մեջ (1։10 քաշային հարաբերությամբ), մութ տեղում։ Քամեք։

Խմեք 30-40 կաթիլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Ունի հակառադիացիոն ազդեցություն, վերականգնում է ուժերը։

Հյութ. Անցկացրեք թարմ պալարները քերիչով, մզեք հյութը։ Քսեք մաշկին վիտիլիգոյի, դիաթեզի, էկզեմայի դեպքում։ Կրկնեք 4-5 անգամ։ Միաժամանակ խմեք 50-70 մլ հյութ` սնվելուց 30 րոպե առաջ կամ հետո։

Արթրիտ, ռեւմատիզմ, այրվածք. Տեղադրեք արմատի քերվածքով վիրակապ։

Գիրություն, 2-րդ տիպի դիաբետ, դիսբակտերիոզ. Կերեք 50 գ թարմ արմատապալարը օրը 3 անգամ` սնվելուց 15 րոպե առաջ։

Սուրճ գետնախնձորի արմատից- Մանր շերտերով կտրատեք հումքը, փռեք բարակ շերտով, չորացրեք արեւի տակ կամ ջեռոցի մեջ (40-45 C ջերմաստիճան), աղացեք։ Նման սուրճն արտադրվում եւ օգտագործվում է ուտեստների եւ ըմպելիքների մեջ։ Լավացնում է աղեստամոքսային համակարգի գործունեությունը, ունի հակառադիացիոն ազդեցություն։

  • 1 ճ/գ խառնեք 50 մլ գոլ ջրի հետ, խմեք օրը 3 անգամ` սնվելուց 15 րոպե առաջ` դիսբակտերիոզի, 2-րդ տիպի դիաբետի դեպքում։
  • Կարեւոր է իմանալ, որ կանոնավոր օգտագործումը լավացնում է տեսողությունը։

 



Անեմիա, երիկամների հիվանդություններ, ցիստիտ. 2 ճ/գ փոշիացրած արմատը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրի մեջ, խմեք 150-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 15 րոպե առաջ։

Ավիտամինոզ. 300 գ թարմ արմատը եփեք 1 լ ջրի մեջ, խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ։ Կատարեք օրը մեջ։

 

 

Ստամոքսի խոց. Առավոտյան մինչեւ սնվելը խմեք 2 ճ/գ արմատի հյութ, 50 մլ գոլ ջրի հետ։

Թոքախտ. Պատրաստեք մուրաբա գետնախնձորի արմատից, հաշվի առեք, որ աշնան վերջում շաքարի պարունակությունը բարձրանում է։ Կանոնավոր օգտագործեք` որպես օժանդակ միջոց հիմնական բուժման ընթացքում։ Օգտակար է նաեւ ջրի հետ խառնած հյութը (1։1), խմեք 4-ական ճ/գ` օրը 2-3 անգամ։

Կանացի հիվանդություններ, ուռուցքներ. Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 15 րոպե առաջ։

Նույն չափաբաժիններով օգտագործեք հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդության դեպքում։

Լոգանք. Մանրացրեք բույսի վերգետնյա կանաչ մասը (1 կգ), 20 րոպե եփեք 5 լ ջրի մեջ, քամեք։ Ավելացրեք լոգանքի ջրին (38 C, 10 րոպե)։ Լոգանքն ընդունելուց հետո պարտադիր լողացեք (օգտագործեք օճառ)։ Օգտակար է տարբեր բնույթի հոդացավերի դեպքում։

 



Ամենաընթերցվածը