Ուշադրություն․ Սա շաքարային դիաբետի նշան է, մի անտեսեք և շտապ դեմն առեք

Դիտումներ 915

Ուշադրություն․ Սա շաքարային դիաբետի նշան է, մի անտեսեք և շտապ դեմն առեք

Նման վիճակը կարող է դառնալ սրտի և երիկամների հիվանդությունների, ինչպես նաև կաթվածի առաջացման պատճառ:



Շաքարային դիաբետի հիմնական ախտանիշը օրգանիզմի ջրազրկվելն է, որն արտահայտվում է չհագեցող ծարավով, գլխացավով, բերանի և աչքերի չորության զգացողությամբ, գլխապտույտներով, հոգնածությամբ և մեզի մգությամբ:

 

 

Ծարավի զգացողությունը օրգանիզմի ջրազրկման վերջին ախտանիշն է, իսկ առաջին տեղում հոգնածությունը և դյուրագրգռությունն է:

Ջրազրկման ախտանշաններից են արյան ցածր ճնշումը, մոռացկոտությունը և նորմայից ցածր անոթազարկերը :

Եթե դուք շարունակական ծարավի զգացողություն եք ունենում և այդ զգացողությունը չի անցնում ջուր խմելուց հետո, ապա այդ ամենը վկայում են ձեր օրգանիզմի ախտահարման մասին:


Դիաբետի առաջացման պատճառի հայտնաբերման հետ կապված նոր հարացույցի ի հայտ գալու հետ մեկտեղ, որն էլ հանդիսանում է ինսուլինային անբավարարությունը, եղան նոր բացահայտումներ։ 1889 թվականին Ջոզեֆ Ֆոն Մերինգը և Օսկար Մինկովսկին ապացուցեցին, որ շան մոտ ենթաստամոքսային գեղձի հեռացումից հետո ի հայտ են գալիս շաքարային դիաբետի կլինիկական նշաններ։

 

 

1910 թվականին սըր Էդվարդ Ալբերտ Շարպեյ-Շեֆերը ենթադրեց, որ դիաբետն առաջանում է քիմիական նյութի անբավարարությունից, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի Լանգերհանսյան կղզիների կողմից։ Նա այդ նյութն անվանեց ինսուլին, որ լատիներեն insula բառից էր վերցված, որն էլ թարգմանաբար լատիներենից նշանակում է կղզի։ Ենթաստամոքսային գեղձի էնդոկրին՝ ներզատիչ ֆունկցիան և ինսուլինի դերը շաքարային դիաբետի զարգացման մեջ ապացուցվեց 1921 թվականին Ֆրեդերիկ Բանտինհոնի և Չարլզ Հերբերտ Բեստի կողմից։


Ամենաընթերցվածը
Փակել գովազդը