Վթարային ջրանջատում այսօր ՝ օգոստոսի 22-ին․ Ահա հասցեները

Դիտումներ 2879
Վթարային ջրանջատում այսօր ՝ օգոստոսի 22-ին․ Ահա հասցեները

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 22-ին  ժամը 10:00- 17:00-ը կդադարեցվի   ք.Եղեգնաձոր, Գլաձորյան ,Թամանցիների, Տեր-առաքելյանի ,Զորավար Վարդանի ,Ալավերդյանի ,Այգեձորի, Վ.Համբարձումյանի ,Պռոշյանի ,Սյունիքի , Հարավ-արեվմտյան փողոցի  ջրամատակարարումը:

 

 

Օգոստոսի 22-ին  ժամը 09:30- 16:00-ը կդադարեցվի  Սիսավան, Վանաշեն ,Արարատ, Արալեզ գյուղերի ջրամատակարարումը:


Օգոստոսի 22-ին  ժամը 10:00- 19:00-ը կդադարեցվի  Լճաշեն գյուղի ջրամատակարարումը:

 

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

22.08.2025թ

 

 

Ջրօգտագործումը (ջրասպառումը) տարբեր կարիքների բավարարման նպատակով տարբեր ջրաղբյուրներից վերցված ջրային պաշարների օգտագործումն է։ Այստեղ չեն հաշվառվում շրջադարձային ջրօգտագործումը, ինչպես նաև կեղտաջրերի և կոլեկտորացամաքուրդային ջրերի կրկնակի օգտագործումը։ Հայաստանի ջրային պաշարների վերաբերյալ գնահատականները դեռևս վերջնական չեն։ Ենթադրվում է, որ ստորերկրյա ջրային պաշարները կազմում են մոտ 33 մլրդ մետր, որոնց մեծ մասը` Արարատյան արտեզյան համակարգում։ Իսկ լճերում կուտակված ջուրը (առանց Սևանա լճի) մոտ 3003 մլն մետր է, ջրամբարներում` մոտ 13 մլրդ մետր։ Սևանա լճի ջրային պաշարը մոտ 353 մլրդ մետր է. այն Հայաստանի ամենամեծ ջրային ավազանն է։

Կեղտաջրերի բացթողումը մակերևութային ջրային օբյեկտներ իր մեջ ներառում է չափորոշային մաքուր, չափորոշային մաքրված և կեղտաջրերի ծավալները։

 

 

Չափորոշային մաքուր կեղտաջրերն այն հոսքերն են, որոնք առանց մաքրելու թափելը ջրային օբյեկտներ չի հանգեցնում ջրօգտագործման հսկվող հատվածքներում կամ կետերում ջրի որակի չափորոշների խախտմանը։

Չափորոշային մաքրված կեղտաջրերը համապատասխան մաքրման կառույցներում մաքրված կեղտաջրերն են, որոնց մաքրվելուց հետո բացթողնումը ջրային օբյեկտներ չի հանգեցնում ջրօգտագործման հսկվող կետերում ջրի որակի չափորոշների խախտմանը, այսինքն այդ կեղտաջրերում աղտոտիչ նյութերի պարունակությունը պետք է համապատասխանի արտահոսքի սահմանային թույլատրելի չափաքանակներին։

Կեղտաջրերն արտադրական և կենցաղային (կոմունալ) հոսքերն են (չմաքրված կամ ոչ բավարար մաքրված), որոնք բաց են թողնվել մակերևութային ջրային օբյեկտներ, և որոնցում պարունակվող աղտոտիչ նյութերի քանակը գերազանցում է սահմանային թույլատրելի չափաքանակներին։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը