Վարունգի թթու. Պատրաստեք այն այս բաղադրատոմսով

Դիտումներ 569

Վարունգի թթու. Պատրաստեք այն այս բաղադրատոմսով

Բաղադրամասեր

Թթու վարունգ

  • 1 կգ վարունգին՝

  • 200 գ քացախ,

  • 200 գ ջուր,

  • 50 գ աղ,

  • 1 գ սխտոր,

  • 3 հատիկ սև պղպեղ,

  • 5 հատիկ բուրավետ պղպեղ,

  • դափնու 3 տերև,

  • 1/2 - ական կապ թարխուն և համեմ



Պատրաստման եղանակը

  • Ընտրել մանր, ամուր վարունգներ, լվանալ և շարքով դնել բանկան: Վարունգների յուրաքանչյուր շարքի վրա դնել թարխունի և համեմի տերևներ, սխտորի պճեղներ, մանր կտրտած կարմիր տաքդեղ, որից հետո վրան լցնել թթվաջուր:

  • Հանձնարարվում է նախապես (մինչև թթու դնելը) վարունգները ընկղմել եռման ջրի մեջ, որից հետո սառը ջրի մեք ընկղմելով պաղեցնել:

  • Թթվաջուր պատրաստելու համար գինու քացախը նոսրացնում են եռացրած և պաղեցրած ջրով, ավելացնում են աղ, շաքար, դարչին, մեխակ և այլ ամոքանք, եռացնում և պաղեցնում են։ 

Թթու վարունգ

  • Եթե 3 օրվա ընթացքում թթվաջուրը պղտորվի, ապա այդ ջուրը պետք է թափել, եռացնել պաղեցնել և նորից լցնել բանկայի մեջ։

 


Ամենաընթերցվածը