Թթու վարունգի օգտակարությունը իսկապես կզարմացնի բոլորին

Դիտումներ 492

Թթու վարունգի օգտակարությունը իսկապես կզարմացնի բոլորին

Թթու դրած մթերքները ոչ միայն օգտակար են օրգանիզմին, այլև զարմանալի ազդեցություն կարող են ունենալ մտքի վրա:

Դրանք անուղղակիորեն կարող են ազդել նևրոզի և անհանգստության զգացողության վրա:

Քանի որ կաթնաթթվային մթերքները հարուստ են պրոբիոտիկներով, դրանք դրական ազդեցություն են ունենում մարսողական համակարգի վրա: Չնայած հայտնի չէ, թե դա ինչպես է տեղի ունենում, սակայն գիտնականների կարծիքով՝ առողջ ստամոքսը հանգեցնում է էլ ավելի առողջ ուղեղի և նկատելիորեն նվազեցնում է անհանգստաության մակարդակը: Պրոբիոտիկները նաև ամրացնում են իմունային համակարգը:

Ամեն դեպքում թթու դրած վարունգը շատ համեղ է և պատճառ չկա դրանից հրաժարվելու:

Ուղեղն ավելի արդյունավետ է աշխատում, եթե մարսողության համակարգի հետ ամեն ինչ կարգին է։ Իսկ ահա ստամոքսաղիքային տրակտի առողջության համար կարևոր նշանակություն ունեն ֆերմենտացված մթերքները։

Թթու վարունգն օգնում է պահպանել ստամոքսի առողջ միկրոֆլորան։ Կաթնաթթուն, որը պարունակվում է դրա մեջ, հնարավորություն է տալիս իջեցնել խոլեստերինի քանակն արյան մեջ, իջեցնում է արյան ճնշումն ու նպաստում արյան շրջանառությանը։

Եթե չունեք երիկամի խնդիրներ, ապա բժիշկները խորհուրդ են տալիս հաճախակի ուտել թթու վարունգ և կաղամբ։



Ամենաընթերցվածը