Տեսեք որքան է դարձել 1 տուփ դեղին վալերիանկայի արժեքը

Դիտումներ 1758

Տեսեք որքան է դարձել 1 տուփ դեղին վալերիանկայի արժեքը

Արդեն 7 ամիս է վալերիանա չէի գնել և այսօր դեղատնից գնեցի այն։ Ու զարմացա, երբ իմացա արժեքը։

 

 

1տուփին վճարել եմ 140 դրամ։ Մատչելի է դարձել։

 

 



Վալերիանան այնքան արագ չի հանգստացնի անքնությունը, որքան քնաբերները, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ մի քանի օրվա շարունակական օգտագործումը հեշտացնում է քունը, բարելավում է քնի տարբեր փուլերի բնութագրերը և ունի մեղմ հանգստացնող ազդեցություն: Լավացնում է գլխուղեղի անոթների աշխատանքը, բայց պետք է զգուշանալ, եթե կան խնդիրներ ՝ ուղեղի անոթների հետ, խորհրդակցեք բժշկի հետ, նոր օգտագործեք այս հաբերը։

 

 

Վալերիանայի ազդեցությունը զարգանում է աստիճանաբար, իսկ խրոնիկական անքնության դեպքում այն կարող է նկատելի լինել 2-4 շաբաթ օրական 600-1200 մգ էքստրակտի ընդունումից հետո։

 


Վալերիանան չպետք է երկար և շատ քանակությամբ կիրառել, քանի որ հնարավոր է ճնշող ազդեցություն ունենա մարսողական օրգանների վրա, գլխացավ, սրտխառնոց, գրգռվածություն, սրտի խանգարում: Էական հիպերտոնիայով որոշ հիվանդների մոտ նկատվում է հակառակ ազդեցությունը` վալերիան հուզում է, խաթարում քունը և առաջացնում մղձավանջային երազներ: 

 

 

 

 

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:


Ամենաընթերցվածը