Տեսեք ինչ համեղ չիր կարող եք պատրաստել ձմերուկի կեղևով․ Պահպանեք բաղադրատոմսը

Դիտումներ 176
Տեսեք ինչ համեղ չիր կարող եք պատրաստել ձմերուկի կեղևով․ Պահպանեք բաղադրատոմսը

Իսկ այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձմերուկի չրի պատրաստման եղանակը։ Ձմերուկի կեղևով պատրաստեք հրաշալի չիր ՝ շատ համեղ և շատ գեղեցիկ։

 

 

Բաղադրամասեր

2 կգ ձմերուկի կեղև,
2 կգ շաքրավազ,
1,5 լիտր ջուր,
1,5 ճաշի գդալ սոդա,
0,5 հատ կիտրոն,
3 լիտր ջուր


Պատրաստման եղանակը դիտեք տեսանյութում ՝ 

 

 

Ձմերուկի լավն ու վատը նախօրոք իմանալն այնքան էլ հեշտ չէ, չնայած որ ժողովուրդը գիտի մի շարք մեթոդներ: Ինչպես գնել իսկապես հասած և քաղցր ձմերուկներ, կօգնեն այս խորհուրդները:

Նախ պետք է ուշադիր լինել ձմերուկի քաշին: Հասած ձմերուկն ավելի ծանր է, քան արտաքինից թվում է: Պատճառն այն է, որ այս պտուղը 90 %-ով բաղկացած է ջրից, և ինչքան շատ է այն, այնքան քաղցր է պտուղը:

Կարևոր է նաև ձմերուկի ձևը: Պետք է վերցնել առավելապես համաչափ ձմերուկն՝ ավելի լավ է փոքր-ինչ լայնակի, քան երկարավուն տեսքով: Ձմերուկները նույնպես բաժանվում են արականի և իգականի, ընդ որում, իգականներն՝ առավել կլորավունները, համարվում են առավել քաղցր:

Կարևոր են նաև դեղին բծերն, ինչքան մեծ, այնքան լավ: Դրանք ձմերուկի հասունության նշան են, խակ ձմերուկները դեղին բծեր չեն ունենում:

Հասուն ձմերուկի պոչիկը պետք է լինի չոր և դեղին, ոչ թե կանաչ: Իսկ եթե պոչիկի շուրջն առկա է սև, բյորեղացած շաքարի օղակ, ապա քաղցրությունը երաշխավորված է:

Եվ ամենահայտնի, բայց և ամենասուբյեկտիվ միջոցը ձայնն է: Ասում են, որ հասուն ձմերուկը թակելիս գալիս է զնգուն, իսկ խակի դեպքում՝ խուլ ձայն:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը