Տեսեք ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմի հետ, երբ ուտելուց հետո սուրճ ենք խմում

Դիտումներ 896

Տեսեք ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմի հետ, երբ ուտելուց հետո սուրճ ենք խմում

Շատերիս առօրյան առանց սուրճի դժվար է պատկերացնել։ Իսկ ե՞րբ ենք սուրճ խմում, ուտելուց առաջ, թե՞ ուտելուց հետո։ Քաղցաց վիճակում սուրճ խմելը այդքան էլ օգտակար չէ, որքան ուտելուց հետո։

 

 

Տեսեք ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմի հետ, երբ ուտելուց հետո սուրճ ենք խմում։ Սուրճի հատիկները պարունակում են հակաօքսիդանտներ։ Հետաքրքիր է, որ դրանք առավել սրվում են սուրճը բովելուց հետո։ 



Սուրճի սիրահարների մոտ 2-րդ կարգի դիաբետի առաջացման հավանականությունը նվազում է։ 

 

 

Կոֆեինն արագացնում է սննդի մշակումը և ընդհանուր առմամբ խթանում աղիների աշխատանքը։ Որոշ հետազոտողներ խորհուրդ չեն տալիս սուրճ խմել ուտելուց անմիջապես հետո։ Անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ մթերքը մշակելու համար։

 

 

Սուրճ պետք է խմեք, ուտելուց մոտ 40 րոպե հետո։ Օժտված է միզամուղ ուժեղ հատկությամբ, ուստի հարկավոր է նաև անհրաժեշտ քանակությամբ ջուր խմել օրգանիզմում ջրային հավասարակշռությունը պահպանելու համար։ 



Սուրճը տոնուսավորող, առույգացնող ըմպելիք է, լավացնում է հիշողությունն ու օգնում է կենտրոնանալ։ 

 

 

Սուրճը իջեցնում է խոլեստերինի եւ ճարպի պարունակությունը արյան մեջ, լայնացնում է արյունատար անոթները եւ իջեցնում ճնշումը, հանգստացնում է գլխացավը, վերացնում է աղմուկն ականջներում, օգտակար է գլխապտույտի դեպքում, լավացնում է մարսողությունը, կանխում է սրտի նոպաները։



Ամենաընթերցվածը