Տեսանյութ. 8 զոհ, 3 վիրավոր, կադրեր Արագածոտնի մարզի սարսափելի վթարից

ՍԱՐՍԱՓԵԼԻ. 8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում։ Տեսանյութ ՝
Նոյեմբերի 3-ի երեկոյան խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որի հետևանքով, նախնական տեղեկություններով, 8 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել։
Բախվել են չորս տրանսպորտային միջոցներ՝ «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշների ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։
Վթարի հետևանքով 8 մարդ մահացել է դեպքի վայրում, իսկ 3 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։
Ժամանել են նաև ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներն ու քննչական խումբը։
ՆԳՆ տեղեկությունների համաձայն՝ վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 20։55-ին՝ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին, Օհանավան բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրավապահները պարզում են ավտոմեքենաների վարորդների, սեփականատերերի, զոհվածների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ողբերգական պատահարի հանգամանքները։
Վթարի պատճառների վերաբերյալ վերջնական տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։
ՀՀ ՆԳՆ-ի հաղորդագրության վերաբերյալ հրապարակված տեղեկություններ։
