Թաթխան․ Հայկական հին ուտեստ, որը անչափ համեղ է, ահա պատրաստման եղանակը
Թաթխանը հայկական հին ուտեստ է, այն շատերն են մոռացել, բայց լավ կհիշեն ՝ ահտկապես ձեր տատիկները։
Թաթխան, այսինքն հացը մեջը թաթախելու համար նախատեսված թացան։ Սերմերից, հատիկեղենից, ընկուզեղենից և տարբեր համեմունքներից պատրաստված մի յուրահատուկ ուտելիք, որ տարածված է եղել հատկապես Արևմտյան Հայաստանի շատ շրջաններում։
Բերքահավաքից հետո չորացրել են, ապա բովել կուտեղենը՝ դդմի, արևածաղկի, սեխի և ձմերուկի, հետո աղացել։ Օգտագործելիս վրան ձեթ լցրել և հացը մեջը թաթախելով ճաշակել։
Առաջարկում ենք թաթխանի հետևյալ բաղադրատոմսը
Բաղադրամասեր
Ծիրանաչիր,
սալորաչիր,
դդմի կորիզ,
քունջութի սերմեր,
կանաչ և սև ձիթպպտուղ,
ձիթայուղ կամ բուսայուղ,
համեմունքները ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները մանրացրեք և խառնեք իրար հետ։ Վրան ավելացրեք բուսայուղը կամ ձիթայուղը, խառնեք և վերջ։ Մատուցեք չորահացով, թաթախեք մեջը և վայելեք։