Այս թուրմը ոտքի կհանի ամենածանր հիվանդին

Դիտումներ 415
Այս թուրմը ոտքի կհանի ամենածանր հիվանդին

Թարմ հավաքած մասուրի թերթիկները պետք է լվանալ ջրով, ապա շերտերով դնել տարայի մեջ։ Մինչ այս այն պետք է ստերիլիզացվի։

Յուրաքանչյուր շերտի վրա լցնել մեղրը և դնել սառնարանում 30 օր։

 

 

Այն պետք է խմել թեյի հետ՝ 1 ճ/գ օրը 3 անգամ՝ մեկ ամսվա ընթացքում։ Երիտասարդության այս էլիքսիրն ընդունելուց արդեն մեկ շաբաթ անց ուժի և էներգիայի հսկայական ալիք է նկատվում, և աշխուժություն է առաջանում։


Մասուրով պատրաստվող այս միջոցը կօգնի ձեզ լավացնել տեսողությունը և վերացնել աչքերի լարվածությունը։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

 

Բաղադրամասեր

1 ճ.գ. մասուր,
2 բ եռացրած ջուր

Պատրաստման եղանակը

Չոր, աղացած պտուղների վրա եռացրած ջուր լցնել, եռացնել 10 րոպե, թրմել 2-3 ժամ: 

Ընդունել1/4-1/2 բաժակ, օրը 3-4 անգամ:

 

 

 

Մասուրի անհավանական բուժիչ հատկությունները

Մասուրը մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, որն իր քանակությամբ գերազանցում է նույնիսկ կիտրոնին: Բացի այդ, մասուրը պարունակում է վիտամիններ В1, В2, К, Е, В6, կենսաֆլավոնոիդներ, շաքար, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Մասուրն ունի նաև հզոր բակտերիասպան հատկանիշներ:

Մանրացրած մասուրի թուրմն ունի լեղամուղ և հակաբորբոքային հատկանիշներ, դրական է ազդում մարսողական համակարգի վրա, ունի միզամուղ ազդեցություն:
Մասուրի բաղադրության մեջ մտնող վիտամին Р-ն ամրացնում է մազանոթները: Կարոտինը կամ վիտամին А-ն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: В1 և В2 վիտամինները մասնակցում են արյունաստեղծ օրգանների աշխատանքին: Վիտամին К-ն լավացնում է արյան մակարդելիությունը:

Ամեն օր մասուր օգտագործելու դեպքում՝ կարելի է մոռանալ սրտային հիվանդությունների մասին: Այս մասին ասում են Լունդ համալսարանի մասնագետները:

Այս տեսությունը հաստատելու համար գիտնականներն անցկացրել են մի փորձարկում: Փորձարկման ժամանակ գեր մարդկանց առաջարկել են 6 շաբաթվա ընթացքում ամեն օր խմել կա՛մ մասուրի հյութ, կա՛մ թեյ, որը պարունակում էր 40 գ մասուր:

Մասուրի թուրմ

Այս թուրմը դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա, կանգնեցնում է արյունահոսությունը, դուրս է բերում լեղին, խթանում է սեռական գեղձերի աշխատանքը, արագացնում է այրվածքների բուժման գործընթացը, ունի վերականգնող հատկանիշներ:
Մասուրի թուրմ պատրաստելու համար՝ մեկ ճաշի գդալ մասուրը լցրեք տարայի մեջ և վրան 500 մլ եռացրած ջուր լցրեք, թողեք թրմվի մինչև առավոտ: Օրական երկու անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, ընդունեք այս խառնուրդից կես բաժակի չափով:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը