Սիրելի հայեր, մի արեք այդ սխալը․ Սահակաշվիլին հայտարարությամբ է հանդես եկել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, իսկ Սամվել Կարապետյանին համեմատել Իվանիշվիլիի հետ։
«Սիրելի՛ հայ հարևաններ, արդյո՞ք սա այն երկիրն է, որը դուք ցանկանում եք ունենալ։ Մի՛ կրկնեք Վրաստանի սխալը, որքան էլ քննադատաբար վերաբերվեք գործող կառավարությանը։ Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով։ Հայաստանը կարող է նույնը անել։
Այժմ, երբ ձեզ աջակցում են և՛ Եվրոպան, և՛ Ամերիկան, մի՛ կորցրեք այդ հնարավորությունը և մի՛ մեկուսացրեք ձեզ աշխարհից։ Ինչպես ցույց է տալիս Վրաստանի շատ տխուր նախադեպը, օլիգարխի օգտին և Փաշինյանի դեմ քվեարկելը բացարձակապես ինքնասպանություն կլինի, և ես հույսս դնում եմ ձեր մեծ ազգի իմաստության վրա, որ դուք երբեք նման քայլ չեք անի։ Կեցցե՛ Հայաստանը»,- գրել է նա։
րաստանի նախկին նախագահ և քաղաքական գործիչ։
- Ծնվել է՝ 1967 թվականի դեկտեմբերի 21-ին, Թբիլիսիում։
- Սովորել է իրավաբանություն Ուկրաինայում և հետո ուսումը շարունակել Եվրոպայում ու ԱՄՆ-ում։
- 2003 թվականին եղել է «Վարդերի հեղափոխության» գլխավոր առաջնորդներից մեկը։
- Վրաստանի նախագահ է եղել 2004–2013 թվականներին։
- Իր իշխանության տարիներին իրականացրել է հակակոռուպցիոն և պետական բարեփոխումներ։
- Հետագայում նրա դեմ հարուցվել են քրեական գործեր, և նա ձերբակալվել է Վրաստանում։
