Մետրոպոլիտենը անակնկալ է պատրաստել․ Տեսեք Բարեկամության կայարանում ինչ է տեղի ունենալու

Դիտումներ 599
Մետրոպոլիտենը անակնկալ է պատրաստել․ Տեսեք Բարեկամության կայարանում ինչ է տեղի ունենալու

Հունիսի 1-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի մետրոպոլիտենը բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան։ Այս մասին հայտնել է մետրոպոլիտենը։

Այստեղից կսկսվի կախարդական ուղևորություն՝ դեպի Ժպիտների կայարան։

 

 

Մետրոպոլիտենի ղեկավարությունն ու Արհմիությունը պատրաստել են ձեզ համար հրաշալի անակնկալներ:

Եկեք տոնենք այս օրը միասին՝ ժպիտներով, ծափերով ու կախարդական պահերով լի ուղևորությամբ։ Սիրով սպասում ենք բոլորիդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


 

Երևանի մետրոպոլիտեն

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն-ը Երևանի հիմնական հասարակական տրանսպորտային համակարգերից է, որը գործում է 1981 թվականի մարտի 7-ից։ Այն Հայաստանի միակ մետրոն է և կարևոր դեր ունի մայրաքաղաքի ուղևորափոխադրումների կազմակերպման գործում։

Այսօր Երևանի մետրոն ունի՝

  • 10 կայարան,
  • շուրջ 12.1 կմ երկարությամբ գիծ,
  • 45 վագոն,
  • տարեկան ավելի քան 26 միլիոն ուղևորափոխադրում։

Կայարանները

Մետրոյի գործող կայարաններն են․

  1. Բարեկամություն
  2. Մարշալ Բաղրամյան
  3. Երիտասարդական
  4. Հանրապետության հրապարակ
  5. Զորավար Անդրանիկ
  6. Սասունցի Դավիթ
  7. Գործարանային
  8. Շենգավիթ
  9. Գարեգին Նժդեհի հրապարակ
  10. Չարբախ

 

Աշխատանքային ժամեր

Մետրոն սովորաբար գործում է առավոտյան 07։00-ից մինչև կեսգիշեր։ Գնացքների ժամանման միջակայքը տարբեր ժամերին կազմում է մոտ 4.5-11 րոպե։

Հետաքրքիր փաստեր

  • Երևանի մետրոն համարվում է աշխարհի ամենաբարձրադիր մետրոպոլիտեններից մեկը։
  • Կայարանների մի մասը կառուցված է ոչ միայն ստորգետնյա, այլև վերգետնյա հատվածներով։
  • Ներկայում քննարկվում և նախագծվում են նոր կայարանների, այդ թվում՝ «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրերը։ 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը