Ինչու՞ են Ծառուկյանին Դոդի Գագո ասել․ Ծառուկյանը ասել է պատճառը

Դիտումներ 913
Ինչու՞ են Ծառուկյանին Դոդի Գագո ասել․ Ծառուկյանը ասել է պատճառը

Քարոզարշավի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է իր կեղծանունին: Նա մանրամասնել է, թե ինչու են իրեն ասում՝ «Դոդ»:

 
 

«Ես կարող եմ ասել, որ ցանկացած երևացող, աշխույժ մարդ միշտ էլ մականուններ ունի: Էն մարդիկ, որ իրենցից բան չեն ներկայացնում, մականուն չունեն: Ավելի լավ է մականուն ունենաս, քան թե ծածկանուն ունենաս: Մի բան ավելացնեմ իմ մականվան հետ կապված, որ աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել, իմանալու համար՝ ով է էս երիտասարդը՝ Դոդենց Գագոն, Դոդի Գագոն։ Իմ ցեղի մեջ, մեծ ամանները, որ կոչվել են «դոդի ամաններ», դրանով են հաց կերել»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է նա:


Գագիկ Ծառուկյանը հայ քաղաքական, հասարակական և սպորտային գործիչ է, խոշոր գործարար և բարեգործ։ Նա ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ 1975-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, իսկ 1989 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսուցչի, ինչպես նաև ըմբշամարտի մարզչի մասնագիտություն։

 

Սպորտային ոլորտում ևս նա ունեցել է նշանակալի հաջողություններ․ 1996 թվականին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։ 2004 թվականից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

1990-ականներից Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հիմնելով «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որը ներառում է տասնյակ ընկերություններ տարբեր ոլորտներում։ Նա համարվում է Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը։

Քաղաքական գործունեությունը սկսել է 2002 թվականից։ 2004 թվականին հիմնադրել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը հետագայում դարձել է Հայաստանի խոշոր քաղաքական ուժերից մեկը։ Նա մի քանի անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և ակտիվ դեր է ունեցել երկրի քաղաքական կյանքում։

 

 

Գագիկ Ծառուկյանը հայտնի է նաև իր բարեգործական գործունեությամբ։ Նրա նախաձեռնությամբ իրականացվել են բազմաթիվ սոցիալական, կրթական, մշակութային և սպորտային ծրագրեր Հայաստանում և Արցախում։ Գործում է նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, որն աջակցում է տարբեր համայնքային և մարդասիրական ծրագրերի

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը