Սեխի բուժիչ հատկությունները․ Այն շատ օգտակար է կանանց և տղամարդկանց

Դիտումներ 966

Սեխի բուժիչ հատկությունները․ Այն շատ օգտակար է կանանց և տղամարդկանց

Այսօր կխոսենք սեխի մասին։ Սեխը հարուստ է կալիումով, ինչպես նաև A և C վիտամիններով, պարունակում է շաքար (16-18 % և. ավելի), վիտամին C (մինչև 60 մգ %), կարոտին (A-նախավիտամին), պեկտինային նյութեր, հանքային աղեր և այլն։

 

 

Այն շատ օգտակար է։ Սակայն մինչ օգտակար հատկություններին անցնելը, իմացեք սեխի հակացուցումների մասին։ 

Ի՞նչ վնասակար հատկություն ունի սեխը և արդյո՞ք այն կարելի է ուտել շաքարային դիաբետով հիվանդներին։

 

 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/I-nch-vnasakar-hatkutyun-uni-sexy-EV-ardyo-k-ayn-kareli-e-utel-shakarayin-diabetov-hivandnerin-11094

Իսկ հիմա անցնեք սեխի օգտակար հատկություններին։



Սեխը պարունակում է նաև նաև B1, B2, PP, B5, B6, E վիտամիններ, ֆոլիաթթու, կալիում, մագնիում, կրեմնիում, ինուլիտ, երկաթ, կոբալտ, պեկտինային միացություններ, թաղանթանյութ: 

 

 

Սեխը բարելավում է օգտակար միկրոօրգանիզմների միկրոֆլորան աղիներում և մաշկի մակերեսին: Սեխն ունի երիտասարդացնող և գեղեցկացնող ազդեցություն: Սեխի սերմերը առատացնում են կնոջ կաթը և ամրացնում են տղամարդկանց սեռական կարողությունը: Սակայն սերմը վնասակար է փայծաղի համար: Ընդունման չափաբաժինը 9 գրամ է (3-ական գ` օրը 3 անգամ): Սեխի սերմերի յուղը կօգնի միզուղիների խոցի դեպքում, իսկ կաթնահյութն (ջրային թուրմը) օգտակար է կրծքի համար, եթե սեխի կեղևը կպցնեն ճակատին, կօգնի մրսածության դեպքում:



 Եթե քսեն մարմնին, կօգնի միզակապության դեպքում, եթե կեղևի ջրով (թրմով) լվանան ցրտից ուռած ոտքերը, ուռածությունը կիջնի: Հիշեք, ինքնաբուժությամբ պետք է չէ զբաղվել, անպայման հարցրեք բժշկի կարցիքը։  

 

 

Սեխը օգտակար է սակավարյունության, հոդատապի, ավազաքարային, սիրտ-անոթային  համակարգի, աղիքային, լյարդի  հիվանդությունների դեպքում, հագեցնում է ծարավը, հանգստացնող ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, նպաստում   օրգանիզմից խոլեստերինի հեռացմանը, օժտված է միզամուղ ու լեղամուղ հատկություններով:



Ամենաընթերցվածը