Երկրաշարժը ովքե՞ր են զգացել․ Հայտնի է որքան բալ ուժգնությամբ է եղել երկրաշարժը և որտեղ է եղել էպիկենտրոնը


ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են։
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս
Մարտի 21-ին` տեղական ժամանակով ժամը 05:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․7 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում 4 բալ, Շիրակի մարզում՝ 3-4 բալ և Արագածոտնի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։


Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։
