Շուկայում մեծ արհեստական բրինձ է հայտնվել․ Ինչպե՞ս տարբերակել արհեստականը բնական բրնձից


Չինաստանում արտադրվում է արհեստական բրինձ, որն արտահանվում է տարբեր երկրներ: Հայաստանը ևս բացառություն չկազմեց և շուկայում առկա է այդ բրնձից։
Բայց ի՞նչ է իրենից ներկայացնում այս արհեստական բրինձը: Այն պատրաստվում է կարտոֆիլի օսլայից, որին ավելացվում են պլաստիկ նյութեր՝ բրնձի հատիկի տեսք ստանալու համար:
Բրնձի իսկությունը ստուգելու ամենահեշտ եղանակը ջրային փորձն է: Վերցրեք մեկ ճաշի գդալ բրինձ և լցրեք այն սառը ջրով լի բաժակի մեջ: Լավ խառնեք ջուրը բրնձի հետ:
Բնական բրինձը պետք է նստի բաժակի հատակին: Եթե տեսնում եք, որ բրնձի հատիկները լողում են ջրի երեսին, ապա դա լուրջ ազդանշան է, որ բրինձը կարող է արհեստական լինել:
Ստուգման մյուս տարբերակը կրակն է։
Կրակի միջոցով ստուգումը պետք է կատարել առանձնակի զգուշությամբ: Վերցրեք մի քանի հատիկ բրինձ և զգուշորեն մոտեցրեք վառված լուցկին:
Բնական բրինձը դժվար է բռնկվում և չունի արտառոց հոտ: Արհեստական բրինձը, ընդհակառակը, արագ կբռնկվի և կարձակի այրվող պլաստմասսայի բնորոշ հոտ:
