Շտապ․ Անդրանիկ Թևանյանը հայտարարությամբ է հանդես գալիս․ Տեսանյութ

Դիտումներ 2016
Շտապ․ Անդրանիկ Թևանյանը հայտարարությամբ է հանդես գալիս․ Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ գործ են կարում: Ուրեմն ասում են, թե իբր ես «2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել եմ լրտեսություն,

 

 

ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս եմ փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»:
    


 Այս կարված գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև ես 2021-ին ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, բայց 2023-ին վայր եմ դրել ԱԺ մանդատը և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններին: Իսկ այստեղ գրված է, որ 2024-ի փակ լսումներից եմ տեղեկությունը հաղորդել: Հետևաբար` մնացած թեմաներն էլ անհեթեթություն են»:

Մանրամասները տեսանյութում ՝ 

 

 

Անդրանիկ Թևանյան — հայ քաղաքական գործիչ, տնտեսագետ և վերլուծաբան է։ Ծնվել է 1974 թվականի մայիսի 5-ին՝ Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։

Նա աշխատել է պետական կառավարման և մեդիայի ոլորտներում, եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական, ինչպես նաև տարբեր հեռուստաընկերություններում տնտեսական և քաղաքական հաղորդումների հեղինակ ու ղեկավար։ 2008-ից ղեկավարում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը և հիմնել է «7 օր» վերլուծական կայքը։

2021 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Ավելի ուշ գլխավորել է «Մայր Հայաստան» քաղաքական ուժը և ակտիվորեն մասնակցում է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։ 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը