Շիշ քյաբաբի օրիգինալ բաղադրատոմսը բանկայի մեջ՝ առանց գրիլի և ածուխի

Դիտումներ 549

Շիշ քյաբաբի օրիգինալ բաղադրատոմսը բանկայի մեջ՝ առանց գրիլի և ածուխի

Մեզ անհրաժեշտ կլինի 3 լիտրանոց ապակե բանկա և մարինացված միս։
Ձեզ հարկավոր է.
խոզի միս - 1 կգ
բեկոն - 250 գ
սոխ - 2-3 հատ
½ կիտրոնի հյութ
ջուր - 100 մլ
աղ
պղպեղ
համեմ
համեմունքներ խորովածի համար

Շիշ քյաբաբը տարայի մեջ պատրաստելու եղանակը.

1. Լվացեք միսը և կտրատեք մանր կտորներով։
2. Ավելացնել աղ, պղպեղ, համեմունքներ եւ կիտրոնի հյութ։
3. Սոխը օղակների կտրատել եւ ավելացնել մսին, ավելացնել ջուրը։ Թողնել մարինացվի 30 րոպե։
4. Բեկոնը կտրատել բարակ շերտերով։

 


5. Միսը անցկացնել քյաբաբի ձողիկներին՝ ավելացնելով բեկոն և սոխ։
6. Մնացած սոխը դնել բանկայի հատակին և յուրաքանչյուր բանկայի մեջ դնել 4-5 «շամփուր»։
7. Բանկան ծածկել փայլաթիթեղով։
8. Կարևոր! Բանկան արտաքինից պետք է չոր լինի։
9. Դնել սառը ջեռոցում (որ բանկան չպայթի), 60-80 րոպե դնել 180-200 C ջերմաստիճանում։ Անջատեք ջեռոցը և սպասեք 5 րոպե։
10. Զգուշորեն (ոչ կտրուկ) բացեք ջեռոցը, որպեսզի ջերմաստիճանի տարբերության պատճառով բանկան չպայթի։

 



Հատուկ քյաբաբի բաղադրատոմս, որը շշի վրայից չի ընկնում․ Այն ինձ տրամադրել է Աշոտը, ով մանղալչի է

Ձեզ ենք ներկայացնում յուրահատուկ բաղադրատոմս։ Հատուկ քյաբաբի բաղադրատոմս, որը ոչ միայն համեղ և հյութեղ է ստացվում, պատրաստվում է շատ արագ, հեշտ և ամենակարևորը շշի վրայից չի ընկնում։

Xohanoc.am-ին բաղադրատոմսը տրամադրել է Աշոտը, ով երկար տարիներ աշխատում է այդ ասպարեզում և մանղալչի է։ Այսպիսով, տավարի քյաբաբ պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

 

Բաղադրամասեր

Տավարի միս  ՝ ամբողջությամբ անյուղ - 1 կգ,

Սոխ - 200 գրամ,

Խոզի ճարպ - 300 գրամ,

Հավի կրծքամիս - 150 գրամ,

Խոզի միս (ցանկալի է յուղոտ) - 150 գրամ,

Համեմի սերմ - 2,5 թեյի գդալ,

Աղ - ըստ ճաշակի,

Կարմիր պղպեղ - 2 թեյի գդալ,

 

Սև պղպեղ - 1 թեյի գդալ,

 



Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրամասերը լավ լվացեք, սոխը մաքրեք և հավասարաչափ կտրատեք մանր կտորների։ Ինչքան աղ որ օգտագործելու եք դրա 1/3 մասը ցանեք կտրատած բաղադրամասերի վրա և լավ խառնեք։ 

Ստացված զանգվածը դրեք սառցախցիկում։ Թողեք մի փոքր սառչի, բայց չքարանա։ Սառած վիչակում աղացեք 2 անգամ։ Ավելացրեք համեմունքները և մոտ 100-150 մլ ջուր։ Ձեռքերով լավ հարեք, հարվածներ հասցրեք մսին և դրեք սառնարանը։

Սպասեք 30-40 րոպե և շարեք այն շշերի վրա։ Միջինից մի փոքր ուժեք ածուխ դարձած կրակի վրա եփեք 12-14 րոպե և վերջ։ Կստացվի հրաշալի քյաբաբներ։ Փորձեք և համոզվեք։ Բաղադրատոմսը տրամադրեց Xohanoc.am-ը։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը