Շատ էժան գնով լոլիկ եմ վաճառում․ Ընտիր որակ է, իսկ գինը կոպեկներ

Դիտումներ 1144

Շատ էժան գնով լոլիկ եմ վաճառում․ Ընտիր որակ է, իսկ գինը կոպեկներ

Երրորդ մասի շուկայում, Արսենըմի քանի բանջարեղեն է վաճառում։ Նա Արամուսից է և իր սեփական աճեցրած բանջարեղենն է։ Լոլիկ, վարունգ, կարտոֆիլ և այլն։

 

 

Իսկ լոլիկը շատ էժան գին է ասում, ի դեպ կարմիր, շատ համեղ լոլիկներ են։ Գնեք և չեք փոշմանի։ 1 կգ լոլիկը արժե 550 դրամ։ Այս սեզոնի և եղանակի համար ընտիր գին է։



Լոլիկի հայրենիքը Հարավային Ամերիկան է՝ Պերուն, Բոլիվիան և Էկվադորը, որտեղ այժմ էլ կարելի է հանդիպել պոմիդոր վայրի և մշակովի բազմաթիվ ձևերի։ Ացտեկների լեզվով այն կոչվել է Zitomate, որտեղից և եվրոպական շատ երկրներում այն այժմ կոչվում է տոմատ։ Պոմիդորը Եվրոպա է բերվել 16-րդ դարի առաջին կեսերին և առաջին հերթին տարածվել է Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում։

 

 

Եվրոպացիները բույսն անավանել են pommo d' oro («ոսկե խնձոր»)։ Սկզբնական շրջանում պոմիդորը որպես դեկորատիվ բույս մշակվել է բուսաբանական այգիներում, 18-րդ դարի վերջից որպես բանջարային բույս սկսել են մշակել Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, այնուհետև՝ Ֆրանսիայում, Դանիայում և եվրոպական այլ երկրներում։


Լոլիկը մեծ մասամբ օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ։ Լոլիկից կարելի է պատրաստել կետչուպ, տոմատի մածուկ, լեչո և այլն։ Մեծ տարածում ունի նաև լոլիկի հյութը, որը արժեքավոր և վիտամիններով հարուստ զովացուցիչ խմիչք է հասակավոր մարդկանց և դիետիկ կենսամթերք՝ երեխաների ու հիվանդների համար։

 

 

Պոմիդորն օժտված է բարձր համային հատկություններով, հարուստ է վիտամիններով (A, B, C, pp), oրգանական թթուներով (կիտրոնաթթու և խնձորաթթու) և հանքային աղերով (Ca, Na, Mg, Fe և այլն)


Ամենաընթերցվածը
Փակել գովազդը