Շաքարային դիաբետի առաջին նշաններն ու ախտանիշները

Դիտումներ 951

Շաքարային դիաբետի առաջին նշաններն ու ախտանիշները

Հետևեք ձեր առողջությանը, հետազոտվեք և հենց սկզբից կանխարգելեք հիվանդությունները։ Շաքարային դիաբետը դարի հիվանդություններից է։ 

Կարդացեք նաև ՝ 

Ինչով են տարբերվում 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետները. Սա պետք է իմանան բոլոր շաքար ունեցողները
 
 
 

 

 

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում:

 

 

1-ին տիպի շաքարային դիաբետ, որի պատճառը հանդիսանում է ենթաստամոքսային գեղձի անբավարար քանակի ինսուլինի արտադրումը՝ բետա բջիջների կորստի պատճառով։ Այս տեսակը նաեւ կոչվում է ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ։

2-րդ տիպի շաքարային դիաբետը սկսվում է ինսուլինի հանդեպ կայունությամբ, որտեղ բջիջները ունակ չեն լինում ինսուլինի հանդեպ համապատասխան ռեակցիա առաջացնել։ Այս տեսակը նաեւ կոչվում է ինսուլինակախյալ շաքարային դիաբետ։

 



1-ին տիպի դիաբետի ախտանիշները կարող են զարգանալ հանկարծակի։ Դրանցից են՝

 

 

մշտական ծարավ և քաղց
հաճախակի միզարձակում, ներառյալ՝ գիշերային անմիզապահություն
անբացատրելի թուլություն և հոգնածություն
չնախատեսված քաշի կորուստ
մշուշոտ տեսողություն
մաշկի վնասվածքների կամ վերքերի ուշ լավացում
մաշկի քոր առաջացնող վարակներ
տրամադրության անկայունություն
գլխացավ
գլխապտույտ
ցավեր ոտքերում
դեռահաս աղջիկների մոտ՝ հեշտոցային քոր կամ արտադրուկ
սրտխառնոց և փսխում։


2-րդ տիպի դիաբետի ախտանիշներ
 



2-րդ տիպի դիաբետով բազմաթիվ մարդիկ կարող են որևէ գանգատ չներկայացնել։ Հիվանդության ախտանիշները սովորաբար զարգանում են դանդաղ և աստիճանաբար։ Ոչ հազվադեպ այդ նշանները շփոթում են տարիքային փոփոխությունների հետ։ Դրանից են՝

 

 

մշուշոտ տեսողություն
հոգնածության զգացում
ավելի հաճախակի միզարձակում
մշտական ծարավ և քաղց
ոտքերում կամ ոտնաթաթերում թմրածության և ծածկոցների զգացում
հաճախակի կրկնվող վարակներ
մաշկի քորով ուղեկցվող վարակներ
մաշկի վնասվածքների և վերքերի ուշ լավացում
քաշի աստիճանական կորուստ
տրամադրության անկայունություն
գլխացավ
գլխապտույտ
ցավեր ոտքերում։



Ամենաընթերցվածը